Ազատության հրապարակում այս պահին մեկնարկել է Հաց Բերող Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված հանրահավք-երթը: «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնած հանրահավքին ելույթ ունեցավ նաև Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը: Ինչպես ասաց՝ Հաց Բերող Արթուր Սարգսյանն իրեն զոհաբերեց, որ մենք՝ հայաստանցիներս, ապրենք ավելի լավ Հայաստանում:
«Արթուր Սարգսյանը ստիպեց մեզ հասկանալ, թե մեզանից ամեն մեկը ինչ պետք է անի մեր կյանքում: Ինձ բախտ վիճակվեց ծանոթանալ Արթուրի հետ: Այն սերը, այն ներողամտությունը, որ կար իր աչքերում: Ինքը սիրում էր յուրաքանչյուրիս: Շատ մեծ ցավ ապրեցի Արթուրի այս դժբախտ պատմությունից, նրա կյանքի պատմությունից: Շատ մեծ ցավ ապրեցի և , իհարկե, չէի կարող անտարբեր անցնել Արթուրի այս դժբախտ կյանքի պատմության կողքով: Եվ ինձ համար անհրաժեշտություն էր՝ արտահայտել իմ վերաբերմունքը, մյուս կողմից վեհացնել և նոր շունչ տալ Արթուրի արարքին, որը մեզանից յուրաքանչյուրի մեջ կա»,- նշեց Թարխանյանը:
Նշենք, որ Հաց բերողի հուշարձանի էսքիզի հեղինակը Անահիտ Թարխանյանն է:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը