Հաց Բերող Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի (Սասնա Ծռեր խմբավորման անունից) ուղերձը
Հայոց աշխարհում ապագայով հղի նախագոյ վիշապական վիճակ էր:Հայկազուն Սասնա Ծուռ Արթուր Սարգսյանը, երբ իմացավ, որ մյուս Սասնա Ծռերը խոցել են Վիշապին ու կռվում են նրա հետ, հասկացավ, որ Ժամանակն է:Ներհուն իմաստությամբ նա գիտեր, որ ինչպես վերևում է, այնպես էլ ներքևում է:Հոգով ու մտքով գնաց Հայկի համաստեղություն, որ նաև Հայի Տուն է կոչվում, հաղորդություն ստացավ, ապա որոշեց իր անելիքը, հայկյան նետի նման ճեղքեց-անցավ վիշապի շղթան, հաց բերեց Սասնա Ծռերին ու միացավ նրանց:Վիշապի որովայնը պատռելու և նոր կյանքի սկիզբ դնելու համար այս ճեղքումն էր անհրաժեշտ:Մեկը պետք է լիներ, որ իր կյանքն ու գլուխը դներ վիշապաքաղության կարիքն ու անհրաժեշտությունը հաստատելու համար:Այդ Մեկը Հաց Բերող Արթուր Սարգսյանը եղավ:Ժողովուրդը գնահատեց նրա զոհաբերությունն ու անփոխարինելի ավանդը և համարեց, որ նա ամբողջովին ի կատար է ածել իր առաքելությունը:Մինչդեռ Հայկից հաղորդություն ստացած Հաց Բերողի համար կյանքն ու գործը չափվում ու որոշվում էին արդեն ըստ անհունի և հավերժի:Եվ Արթուրն անցավ երկնային կյանքի սահմանն ու գնաց դեպի Անհունը և Հավերժը ...
Ժիրայր Սէֆիլյան Վարուժան Ավետիսյան (Սասնա Ծռեր խմբավորման անունից)
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը