Ինչպես հաղորդում է թուրքական Gazete Duvar լրատվամիջոցը, Թուրքիայի մեջլիսում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Նուրսել Այդողանի, Ահմեթ Յըլդըրըմի և Իբրահիմ Այհանի՝ պատգամավորական մանդատից զրկվելուց հետո քրդամետ կուսակցության անդամների թիվը մեջլիսի բյուջետային հարցերով հանձնաժողովում նվազել է 3-ի (Գարո Փայլան, Էրթուղրուլ Քյուրքչյու, Բեդիա Օզգյոքչե Էրթան): Ընդ որում, հեռացած պատգամավորների փոխարեն տեղեր են հատկացվել «Ազգայնական շարժում» կուսակցությանը:
Մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, ով բյուջետային հանձնաժողովի անդամ է, իր դժգոհությունն է հայտնել հանձնաժողովում անդամակցելու իրենց իրավունքը ազգայնականներին փոխանցելու փաստի առնչությամբ:
«Մենք այստեղ ժողովրդի կամքն ենք ներկայացնում: Եթե դուք ժողովրդի մի մասի կամքը ներկայացնող պատգամավորներին այսպիսի շինծու հիմնավորումներով զրկում եք պատգամավորությունից, ապա իմացեք, որ մի օր էլ նույնը տեղի կունենա ձեր պատգամավորների հետ»,- ասել է նա:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը