Ուշագրավ զարգացումներ Հայաստանի շուրջ

Ադրբեջանը Վրաստանում ներդրումային ծրագրերի առաջատարն է Օրեր առաջ Երևան այցելեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին պաշտոնական այցով՝ տպավորիչ պատվիրակությամբ: Երևանն ու Թբիլիսին հարաբերությունները խորացնելու ուղղությամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկում, ինչը դուր չի գալիս Բաքվին: Այս օրերին ադրբեջանական մամուլից գրեթե Թբիլիսիի ուղղությամբ սպառնալիքներ են հնչում: Ադրբեջանում Թբիլիսիի «երեսով են տալիս», որ Ադրբեջանը վրաստանյան տնտեսությունում առաջատար ներդրող է, իսկ Թբիլիսին խոստացել է Բաքվին բոլոր հարցերում աջակցել: Երևան՝ Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը գրեթե հիստերիա էր առաջացրել Բաքվում: Եվ ահա, նախօրեին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Վրաստանի վարչապետին մեծաթիվ պատվիրակություն էր ուղեկցում, դրանում ընդգրկված են փոխվարչապետի կարգավիճակ ունեցող երկու նախարարներ` արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն և էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիշվիլին: Պատվիրակության կազմում էին նաև Վրաստանի ֆինանսների նախարարը, վարչապետի` արտաքին հարաբերությունների գծով խորհրդականը և վրացական խորհրդարանի փոխխոսնակը: «Վրաստանը մշտապես իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանի դիրքորոշումներին», Բաքվում նշել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Կվիրիկաշվիլիին ընդունել է նախագահ Իլհամ Ալիևը: «Մեր պատվիրակության այցը Ադրբեջան շատ կարևոր իրադարձություն է: Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է: Ադրբեջանը Վրաստանում իրականացված ներդրումային ծրագրերի առաջատարն է, և դա մեզ միանշանակորեն ուրախացնում է», ասել է Վրաստանի վարչապետը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է․ «Վրաստանի և Ադրբեջանի համագործակցությունը ոչ միայն տարածաշրջանային մակարդակում է ծավալվում, այլև թևակոխել է գլոբալ հարթություն»: Արդեն հայտնի է, որ Ադրբեջանը և Վրաստանը ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել: Թբիլիսին և Բաքուն համաձայնության են եկել 2018թ. Ռազմական համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Փաստաթղթերը ստորագրվել են Բաքվում, երկու երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարիների՝ Զաքիր Հասանովի և Լիվան Իզորիայի կողմից: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցությունը սպառազինության ստուգման և վերահսկման ոլորտում: Նրանք մտքեր են փոխանակել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ռազմաբժշկական ոլորտներում համագործակցության, համատեղ զորավարժությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: Թբիլիսին ակտիվ է Առհասարակ վերջին շրջանում Թբիլիսին բավական ակտիվ է բոլոր կողմերի հետ հարաբերությունների հարցում: Ընդամենը մի քանի օր առաջ Վրաստանի վարչապետը կոչ արեց Ռուսաստանին՝ համատեղ կարգավորել հարաբերությունները, համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունների նորմալացման համար: «Ընթացիկ տարվա օգոստոսին կլրանա տասը տարին 2018թ. պատերազմից հետո: Այդ դրամատիկ երևույթը խորը հետք Է թողել վրաց ժողովրդի կյանքում և վրաց-ռուսական հարաբերություններում: Կվիրիկաշվիլին նշում Է, որ ներկայում հարկ Է ընտրություն անել՝ այդ տարեթիվը դիմավորել փոխադարձ մեղադրանքներով ու խիստ հայտարարություններով կամ «կատարել խելամիտ, թեկուզև ոչ մեծ քայլեր հարաբերությունները կախարդված շրջանից դուրս բերելու համար»: Սակայն երկրում որոշակի քննադատության արժանանալով՝ Թբիլիսին ճշգրտումներ արեց՝ վստահեցնելով, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնում օրակարգում չկա, նշեց Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։ Դիվանագետը ընդգծել է, որ այս փուլում կա ժնևյան ձևաչափը, որի շրջանակներում քննարկվում են Վրաստանի և Ռուսաստանի միջև կարևոր հարցեր այնքան, մինչև չիրականացվեն 2008թ. կողմերի միջև ստորագրված համաձայնագրերը։ «Մեր ընդդիմադիր գործընկերներից հայտարարություններ եմ լսել, թե իբր ակնարկներ կան դիվանագիտական հարաբերությունների վերականգման շուրջ։ Այդ հարցը օրակարգում չկա և չի կարող լինել այս իրավիճակում, այդ մասին լավ գիտեն նաև Մոսկվայում», ասել է Աբաշիձեն։ Հիշեցնենք, որ 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտական կապերի խզումից հետո կողմերը միջազգային հանրության ջանքերի շնորհիվ հետագայում համաձայնեցին քննարկումներ սկսել ժնևյան ձևաչափի շրջանակներում։ Վրաստանի և Ռուսաստանի բանագնացները՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն տարվա ընթացքում մի քանի անգամ հանդիպում են՝ քննարկելու տարբեր հարցեր, այդ թվում՝ անվտանգության, տնտեսական, փախստականներին վերաբերող խնդիրներ: Թբիլիսիի քայլերը ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ուղղությամբ Միաժամանակ Թբիլիսին շարունակում է Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու քաղաքականությունը: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլին այս օրերին Բրյուսել կատարած այցից հետո կմեկնի Վաշինգտոն: ԱՄՆ-ում նա կհանդիպի սենատորների և կոնգրեսականների հետ: Մարգելաշվիլիի հանդիպումների թեմաներից մեկը Վրաստանի անվտանգության հարցը կլինի: ԱՄՆ այցելության շրջանակում կքննարկվեն երկու երկրների միջև համագործակցության զարգացման և Վրաստանի անվտանգության հարցերը: Վրաստանի նախագահը ԱՄՆ այցելությունից առաջ կարևոր մեսիջներ է հղել՝ վստահեցնելով, որ Վրաստանն արժանի է ՆԱՏՕ-ի անդամակցության: Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է ամրապնդել դաշինքի և ամբողջ Եվրոպայի կայունությունը, ասել է Գեորգի Մարգվելաշվիլին Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, որտեղ նա, ի թիվս այլ բաների, հանդիպել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: «Մենք ցանկանում ենք միանալ ՆԱՏՕ-ին, մենք պետք է այնտեղ լինենք, մենք արժանի ենք դրան և ամեն ինչ անելու ենք այնտեղ լինելու համար»,- ընդգծել է Մարգվելաշվիլին: Նրա խոսքերով`կան բազմաթիվ գործոններ, որոնք կախված են Վրաստանից: Այդ թվում` առևտրային կապերը, Արևմուտքն Արևելքին կապող առևտրային հիմնական երթուղիները, կայունությունը սևծովյան տարածաշրջանում: Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն էր խոսել ՆԱՏՕ-ի թեմայով, շեշտելով, որ Վրաստանը դիտարկում է ՆԱՏՕ–ին անդամակցելու արագացված տարբերակը. «Մեր ազգային առաջնահերթություններին և մեր ռազմավարական գործընկերների հետ խորհրդակցություններին համապատասխան՝ մենք արել ենք ամեն հնարավորը, որպեսզի արագացնենք մեր ինտեգրումը»։ Ինչ վերաբերում է Վրաստան-ԵՄ հարաբերություններին, ապա խոսվում է նոր ձևաչափի մասին: Վրաստանի և ԵՄ համագործակցությունն անցնում է նոր ձևաչափի: Այդ մասին համաձայնությունը ձեռք է բերվել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի`Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ: Գերոգի Մարգվելաշվիլիին և Ժան-Կլոդ Յունկերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցության նոր`ավելի բարձրաստիճան ձևաչափի մասին: Կողմերն արդեն սկսել են դրա ձևավորման աշխատանքները: Համագործակցության նոր փուլը ենթադրում է անցում ոլորտային համագործակցության ամենաբարձր ձևաչափին»: Միաժամանակ Թբիլիսին օրերս վստահեցրեց, որ Եվրամիության հետ առանց վիզային ռեժիմի հաղորդակցությանը դադարեցում չի սպառնում: Վերջերս այս մասին ասել էր Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո Ո՞վ է ստանալու Ոսկե գնդակը․ աշխարհում միայն մեկ մարդ գիտի 2026 թվականի դափնեկրի անունը Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Տիմոշևկա բնակավայրը. ՊՆ Ալիևին ու Էրդողանին մեր պատասխանը. Արամ Համբարյան ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ով Ո՞վ է որոշում, թե քաղաքական որ ուժն է ժողովրդավարական, իսկ որը՝ հակաժողովրդավարական. Սուրենյանց Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ․ վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն․ Զառա Բադալյան ԵԱՏՄ երկրները կարող են Միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունել Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ Հայրապետ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes «TRIPP+» զարգացման հիմնադրամի տնօրենը մտադիր է Հայաստանից պղնձի մատակարարումներն ուղղել դեպի ԱՄՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am