Մենք անգրագետ ժողովուրդ ենք, քցողներին ասեք. Շամիրամում սպանություն կատարողը՝դատավորին

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մարտի 16-ին, եզդիաբնակ Շամիրամ գյուղում 2017թ. ամռանը սգո սրահում 4 հոգու սպանության գործով դատավարության ընթացքում հանցագործությունը պարտակելու մեջ մեղադրվող Քյարամ Քալաշյանի պաշտպանը նրա խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրեց։ Քյարամ Քալաշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, այլ պնդում է, որ ինքը փրկել է Թելման Քալաշյանին, քանի որ մահացածների հարազատները փնտրում էին նրան՝ հաշվեհարդար տեսնելու նպատակով։

«Ավելին, Քյարամ Քալաշյանը գովելի արարք է կատարել, եթե նա այդ վայրից չփախցներ Թելման Քալաշյանին, ապա ավելի շատ մարդիկ կմահանային եւ կվիրավորվեին, այնինչ նրա կողմից կանխվել են նման զարգացումները։ Մամե Օզմանյանի գլխավորությամբ, մահացածների հարազատները փնտրում էին Թելմանին, որ սպանեին»,- ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում կատարել է չորս անձանց սպանություն, բացի դրանից, 1999թ.-ին ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել հրազեն եւ ռազմամթերք, 2012թ. դեկտեմբերից մինչեւ 2014թ.-ի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել է վաշխառություն, որի հետեւանքով տուժողներն ընկել են նյութական ծանր կացության մեջ, 2017թ օգոստոսի 25-ին էլ կատարել է նաեւ սուտ մատնություն:

Դատական դալիճը մարդաշատ էր, ներսում էին  սպանվածների եւ վիրավորների հարազատները: Երբ կարգադրիչները դատական դահլիճ   բերեցինմեղադրյալ Թելման Քալաշյանին, սպանվածի հարազատները հայհոյանքներ  հնչեցրեցին , նրան անվանելով  տեռորիստ: Իրավիճակը սրվել է, ինչի արդյունքում, կողմերին հանդարտեցնելու համար Քալաշյանին հեռացրել են նիստերի դահլիճից: Մինչ այդ դատավորը խնդրեց ամբաստանյալներին ներկայանալ, ինչին Թելման Քալաշյանը պատասխանեց, որ ունի 5-ամյա կրթություն, ամուսնացած է եւ խնամքին ունի 4 երեխա։ Քյարամ Քալաշյանն էլ պատասխանեց, որ ունի 3-ամյա կրթություն եւ երեխաներ խնամքին։ Հարցին, թե գիտե՞ք, արդյոք ձեր իրավունքներն ու պարտականությունները Թելման Քալաշյանը պատասխանեց․ «Դե մենք անգրագետ ժողովուրդ ենք, քցողներին ասեք, իրենք գիտեն»։

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video) ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am