«Դեռ 15 օր առաջ զգուշացրել ենք, որ գյուղացիները ծխակույտերը պատրաստեն, քանի որ պետք է պատրաստ լինել հնարավոր ցրտահարությանը: Հայաստանում այս տարի, իսկապես, ցրտահարության վտանգ կա:Մեզնից հետո գյուղնախարարությունը եւս հասկացավ եւ հայտարարեց այդ մասին:Հնարավոր է խուսափել ցրտահարությունից, սակայն տարին ռիսկային է»,- լրագրողների ետ հանդիպմանը այսօր հայտարարեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
«Հատկապես ծիրանենիների դեպքում 4-5 տարին մեկ բերքի անկում կարող է լինել: Կարծես թե, բնությունը ստիպում է, որ ծառը հանգստանա»,- ասաց Բերբերյանը:
«Փետրվարի տեղումները փարատեցին մտահոգությունները, թե ջրի պակաս կլինի:Եթե ձնհալը հարթ անցնի, իսկ շեշտակի տաքացումը բերելու է շատ լավ ձնհալի, ապա խնդիր չի լինի: Թող բարի լինեն ջրատարները մաքուր պահեն եւ ջրամբարները կլցվեն: Այսօրվա ձյան ծածկույթը բավարար է ջրամբարները լցնելու համար: Եթե ջրամբարները չլցվեն, դա թամբալության հետեւանք է լինելու»,- անդրադառալով երաշտի հավանականությանը ասաց Բերբերյանը:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը