Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հրաժարական է տվել:
Միաժամանակ հրաժարական է ուղարկվել ամբողջ կառավարությանը, ինչպես դա պահանջում է ազգային սահմանադրությունը: Հրաժարականի ընդունման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Բրատիսլավայում գտնվող երկրի նախագահի նստավայրում: Այն հեռարձակել են սլովակյան հեռուստաընկերություններն ու ռադիոալիքները, փոխանցում է Artsaakhpress-ը:
Ռոբերտ Ֆիցոն, որը գլխավորում է «Ուղղություն-սոցիալական ժողովրդավարություն» կուսակցությունը, մարտի 14-ին հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարական ներկայացնել քաղաքական ճգնաժամի հետևանքով, որի պատճառ է հանդիսացել բրատիսլավյան Aktuality.sk կայքի լրագրող Յան Կուցիակի սպանությունը, որը զբաղվում է քաղաքական շրջանակներում կոռուպցիոն հետաքննությամբ:
Կառավարական ճգնաժամը Սլովակիայում բոցավառվել է այն բանից հետո, երբ փետրվարի 25-ին սպանվել է Յան Կուցիակը, որին հաջողվել էր երկրի իշխանական շրջանակներում բացահայտել կոռուպցիոն գործընթացներ: Նրա նյութերից մեկում հիշատակվել է Ֆիցոյի երկու օգնականների անունները: Նրանք անհապաղ լքել են իրենց պաշտոնները: Հրաժարական են տվել նաև ներքին գործերի և Մշակույթի նախարարներ Ռոբերտ Կապինյակն ու Մարեկ Մադյարիչը:
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը