Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կեղծ օրակարգ է որակում ապրիլին ՀՀ-ում կառավարության ձևավորման գործընթացը որպես իշխանափոխության օրակարգ ներկայացնելը:Այս մասին նա հայտարարեց երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը : «2017թ. ապրիլի 2-ի ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում հետընտրական զարգացման և որևէ դժգոհության կարիք չկա: Դրա վառ ապացույցն այսօրվա իրավիճակն է: Իսկ այն, որ մի քանի ուժեր կարող են հավաքվել և իրենց դժգոհությունը հայտնել, դա Սահմանադրությամբ նրանց տրված լիազորությունն է, կարող են ցույցեր անել, սակայն դա կեղծ քաղաքական օրակարգ է: Ըստ Սահմանադրության՝Հայաստանի քաղաքացին է ընտրությունների միջոցով ձևավորում իշխանություն և ընդդիմություն, ինչն էլ Հայաստանի քաղաքացին արել է, իսկ մեր պարտքն է հարգել Հայաստանի քաղաքացիների կարծիքը: Ապրիլին կառավարության ձևավորումը փորձել ներկայացնել իշխանափոխության կամ նոր իշխանության ձևավորման օրակարգ, կեղծ օրակարգ է, որովհետև ապրիլին կայացած ընտրությունների միջոցով մեր քաղաքացին իշխանությունն արդեն ձևավորել է»,- նշեց Շարմազանովը:
«Ապրիլյան Կառավարության ձևավորումը փորձել ներկայացնել որպես իշխանափոխություն կամ իշխանության նոր ձևավորման օրակարգ՝ կեղծ է: Մինչև 2022 թվականը իշխանությունն ու ընդդիմությունն ընտրություններով ձևավորված են և, կարծում եմ, որ հիմնական ընդդիմադիր խաղացողներն այսօր պառլամենտում են»,-ասաց նա:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը