Հերբերտ ֆոն Կարայանի անվան դիրիժորների միջազգային մրցույթի բարձրագույն մրցանակին արժանացած, լեհ դիրիժոր Էնթոնի Վիթը Երևանում է։
«Արդեն մի քանի օր է Երևանում եմ։ Հրաշալի արևային եղանակ էր և հասցրել եմ մի փոքր ծանոթանալ ձեր քաղաքին։ Նաև նվագախմբի հետ եմ փորձեր ունեցել, հիանալի երաժիշտներ են, լավ պարապած”,ասում է նա։
Իր կյանքի ամենակարևոր գործը պարոն Վիթը համարում է կատարած ավելի քան 200 ձայնագրությունները։ «Աշխարհի տարբեր երկրներում կարող եք գտնել իմ ձայնագրած ձայնասկավառակները։ Իհարկե, երբ հիմա լսում եմ հին ձայնագրությունները, մտածում եմ, որ կարելի էր որոշ բաներ փոխել, բայց դե կա այն ինչ կա, և այս մասին ինձ արգելում եմ մտածել», -ասում է դիրիժորը։ Իսկ երկրորդ կարևոր գործը լեհ կոմպոզիտորների ստեղծագործությունների հանրահռչակումն է աշխարհով մեկ՝Շոպեն, Շիմանովսկի, Լյուտոսլավսկի, Պենդերեցկի։
«Այո,այո,-ժպտում է պարոն Վիթը, -գիտեմ որ Պենդերեցկին հայկական արմատներ ունի, Արամ Խաչատրյանն էլ որ հայ է գիտեմ, բայց Օհան Դուրյանի մասին նոր միայն տեղեկացա։ Սա ինձ համար իրոք հայտնագործությունն էր։ Հանճարեղ դիրիժոր էր, և զուր չէ, որ նրան Հերբերտ ֆոն Կարայանի հետ էին համեմատում»։
Վաղը Էնթոնի Վիթի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի Մոցարտ և Բրուքներ։
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը