Բաղրամյան 19-ի և Մելիք Ադամյան 2-ի արանքում

Ժամանակ օրաթերթը գրում է. «Ինչպիսին կլինի ՍԵրժ Սարգսյանի քաղաքական որոշումն իր հետնախագահական ճակատագրի կապակ­ցությամբ, հանրային մեծամասնու­թյան մոտ թերևս չի թողել երկրորդ կարծիքի տեղ՝ նա կլինի վարչապետ: Իհարկե, առկա են դրա գրեթե բոլոր նախանշանները, թեև ինքը՝ Սարգսյանը, շարունակում է պահել ինտ­րիգն ու անորոշությունը: Հնարավո՞ր է բացառել այլ տարբերակ, ոչ միայն տեսականում: Այստեղ, իհար­կե, շատ կարևոր է դիտարկել իրա­վիճակը՝ միարժեք այո կամ ոչ ասելու փոխարեն:   Բանն այն է, որ ի տարբերություն հան­րային և քաղաքական մեծամասնու­թյան, Սերժ Սարգսյանի որոշումը կա­յացվելու է հենց իրավիճակը հնարավորինս բազմերանգ, մանրազնին դիտարկելու արդյունքում՝ հաշվի առնելով ամե­նափոքր ներքին և առավել ևս արտա­քին նրբերանգներն անգամ: Իսկ ար­տաքին միջավայրը ենթարկվում է բա­վականին արագ և նույնիսկ անսպասե­լի փոփոխությունների:

 Միացյալ Նա­հանգների արտաքին գործերի նախա­րար է դառնում մարդ, որը մինչ այդ ղե­կավարում էր հատուկ ծառայությունը՝ Կենտրոնական հետախուզական վարչությունը կամ ՑՌՈւ-ն:
Թվում էր, թե հատուկ ծառայությունից քաղաքականություն և դիվանագիտու­թյուն տարբերակը հատկանշական և բնութագրական է ամբողջատիրական համակարգերի համար, որտեղ ՊԱԿ աշ­խատակիցը կարող է դառնալ նախա­գահ: Սակայն մենք տեսնում ենք, որ այ­դօրինակ տրանսֆորմացիա կարող է տեղի ունենալ մի երկրում, որը համար­վում է ժողովրդավարական և քաղա­քական համակարգերի առաջատարնե­րից մեկը, եթե ոչ առաջատարը: Մինչ­դեռ այստեղ թերևս անհամարժեքություն կլինի կարծել, թե այդօրինակ նշա­նակումները կամ տրանսֆորմացիանե­րը բխում են բացառապես նախագահ Թրամփի, այսպես ասած, էպոտաժային կերպարից, քաղաքական տարր չլինե­լու հանգամանքից: Նախագահական պաշտոնամուտից հետո վարվող քա­ղաքականությունը թերևս տվել է բա­վարար ապացույցներ առ այն, որ ան­կախ նրա նկարագրի և ապաքաղաքա­կան անցյալի հանդեպ վերաբերմուն­քից, աշխարհը գործ ունի Նահանգների վարչակազմի հետ, ոչ թե ինչ-որ ծաղրա­ծու նախագահի:   Եվ ըստ այդմ՝ արտաքին գործերի ներ­կայիս նախարարի փոփոխությունը քաղաքականություն է, ոչ թե քմահաճույք: Քաղաքականություն, որի ղեկը գուցե նույնիսկ Թրամփի ձեռքին էլ չէ, այլ նա ինքն էլ դրա մի մասնակից է: Իսկ տրանսֆորմացիան տեղի է ունենում համաշխարհային նոր իրողությունների դինամիկ ծավալման ֆոնին, երբ առա­ջանում է աննախադեպ անհրաժեշտու­թյուն՝ Միացյալ Նահանգներում հատուկ ծառայության ղեկավարով փոխարինել արտաքին գործերի նախարարին: Սա չի նշանակում, որ ԱՄՆ-ը դառնում է ԽՍՀՄ, բայց դա նշանակում է, որ նույնիսկ ԱՄՆ-ի պես գերտերությունը ժամանակակից աշխարհում կարող է կանգնել որոշակիորեն արտառոց տրամաբանությամբ, մինչ այդ եղած նկարագրին ոչ բնորոշ գործողություններով առաջնորդվելու հրամայականի առաջ»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video) ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am