Սեռական հարաբերություն՝ 15 հազար դրամի դիմաց․ 26-ամյա երիտասարդը դանակը դրել է մերսող կնոջ կոկորդին, քարշ տվել մազերից․․․

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 26-ամյա երիտասարդը մեղավոր է ճանաչվել ավազակության համար առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է տուժող կնոջ հետ, մերսում կատարելու համար հանդիպել է վերջինիս կողմից վարձակալած բնակարանում և 15.000 դրամի դիմաց սեռական հարաբերություն ունեցել:

 Հերթական անգամ կրկին զանգահարել է կնոջը, մերսման պատրվակով պայմանավորվել վերջինիս հետ և գնացել բնակարան, որտեղ իր մոտ գտնվող` որպես զենք օգտագործվող կտրող-ծակող առարկայի գործադրմամբ, հյուրասենյակում դիտավորությամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով՝ ավազակային հարձակում է կատարել կնոջ նկատմամբ` կտրող-ծակող առարկան պահելով տուժողի պարանոցի շրջանում, պահանջել է արժեքավոր իրեր և գումար, սակայն մերժում ստանալով, բնակարանից կնոջ փախուստը կանխելու նպատակով, վերջինիս հրելով գցել է հատակին և հափշտակել նրան պատկանող ոսկյա շղթան, բջջային հեռախոսը, դյուրակիր համակարգիչը, դրա տակ դրված 300.000 դրամ գումարն ու դիմել փախուստի` տուժողին պատճառելով ընդհանուր խոշոր չափերի` 532.000 դրամի գույքային վնաս:
Ըստ դատական ակտի՝ ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մասնակի է մեղավոր ճանաչել: Օգտվելով իր իրավունքից՝ նա հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն պատասխանելով կողմերի և դատարանի հարցերին՝ վիճարկել է առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, ընդհանրացված կարգով` այդ ապացույցների հիման վրա մեղադրական եզրակացությունում մեղադրող կողմի ներկայացրած հետևությունները և նշել, որ իրեն մեղավոր է ճանաչում ոսկյա շղթան, դյուրակիր համակարգիչը, բջջային հեռախոսը և 20.000 դրամը հափշտակելու մասով, սակայն սուր ծակող-կտրող գործիքի սպառնալիքով ավազակային հարձակում գործելու, տուժողի մազերից քաշելու և 300.000 դրամ հափշտակելու մասով իրեն մեղավոր չի ճանաչում: Ինչ ցուցմունք է տվել տուժող կինը Ըստ դատական ակտի՝ տուժող կինը ցուցմունքում նշել է, որ ամբաստանյալի հետ ծանոթացել է «Օդնոկլասսնիկ» կայքի միջոցով:  Հաճախորդից զանգ է ստացել և ժամ պայմանավորվել: Իր հարցին, թե ճանաչո՞ւմ է արդյոք զանգահարողին, պատասխան չի ստացել, սակայն, երբ վերջինս ժամանել է, տեսնելով նրան՝ հասկացել է, որ իր հաճախորդներից է: Զարմացել է, թե ինչու տղամարդը չի հայտնել, որ նախկինում նրան սպասարկել է:
 Ամբաստանյալին հրավիրել է հյուրասենյակ, որտեղ նստելուց անմիջապես հետո վերջինս հանել է դանակը, այն դրել իր կոկորդին և սպառնալով պահանջել է պարանոցի ոսկյա շղթան: Դրանից հետո ամբաստանյալը ցանկացել է սեղանից վերցնել իրեն պատկանող երկու բջջային հեռախոսները: Ինքը հայտնել է, որ բջջային հեռախոսներից մեկը գրանցված է իր անվամբ, և այն վերցնելու դեպքում շատ արագ կերպով կբռնվի: Դա լսելով՝ ամբաստանյալը վերցրել է երկրորդ բջջային հեռախոսը, կողքի սեղանին դրված դյուրակիր համակարգիչը և դրա տակ դրված գումարը: Դյուրակիր համակարգիչը  լարերից անջատելու ժամանակ կարողացել է ազատվել ամբաստանյալից և փորձել է դիմել փախուստի, սակայն վերջինս վազել է իր հետևից և շքամուտքի մոտ բռնելով մազերից՝ քարշ տալով ներս է տարել, ապա հափշտակելով 13-15 գրամ քաշով ոսկյա շղթան, բջջային հեռախոսը, 8.000 դրամը, մուգ մոխրագույն դյուրակիր համակարգիչը և դրա տակ դրված 300.000 դրամ գումարը՝ դիմել է փախուստի։
Ըստ դատական ակտի՝ դեպքից հետո տուժողն ամբաստանյալին հաղորդագրություններ է ուղարկել, այդ թվում՝ «մատնահետքերդ սաղ կան», «բեր սաղ, թե չէ վատ ա լինելու»։

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video) ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am