Կարեն Կարապետյանն էլ սպիտակ ձիու վրա չէ, կինոյի տղեն այլեւս Սերժ Սարգսյանն է

Հայկական ժամանակ օրաթերթը գրում է.ՀՀ գործող վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնական այցը Լիբանան, անշուշտ, ուշագրավ է: Ուշագրավ է միանգամից երկու տեսանկյունից: Նախ՝ Լիբանանը Հայաստանի համար իրոք կարեւոր գործընկեր է, բարեկամ երկիր է: Լիբանանը այն երկրների շարքում է, որտեղ հայկական սփյուռքի ազդեցությունը քաղաքական եւ տնտեսական կյանքում շատ մեծ է: Լիբանանի ներկայությունն էլ Հայաստանի տնտեսական կյանքում շոշափելի է: Օրինակ, ըստ պաշտոնական տվյալների, մեր երկրի բանկային համակարգում լիբանանյան ծագումով ներդրումների ծավալը 17 միլիարդ դրամ է, եւ այս ցուցանիշով Լիբանանը երրորդն է՝ ԱՄՆ-ից ու Կիպրոսից հետո: Իսկ իրական հատվածում ներդրումների զուտ հոսքերի ցուցանիշով Լիբանանը 7-րդն է՝ 238 միլիարդ դրամով: Նրանից մի քիչ առաջ է Կանադան, մի քիչ ետ՝ ԱՄՆ-ն: Այլ կերպ ասած, զուտ տնտեսական տեսանկյունից Լիբանանը շատ կարեւոր երկիր է Հայաստանի համար: Իսկ քաղաքական առումով հարաբերությունները առանց վարանելու կարելի է բնութագրել որպես ընդգծված բարեկամական: Կարեն Կարապետյանի այս այցը իրոք հագեցած էր: Նա քննարկումներ է ունեցել այդ երկրի նախագահի, վարչապետի հետ: Հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ, հայ համայնքի ներկայացուցիչների, գործարարների հետ եւ այլն: Բայց կա եւս մի հանգամանք, որը վարչապետ Կարեն Կարապետյանի այցը դարձնում է առավել ուշագրավ: Խոսքը այդ այցի լուսաբանման մասին է: Իշխանական լրատվամիջոցները այս այցին տվել են երկրորդական, երրորդական, նույնիսկ չորրորդական նշանակություն: Պատկերավոր ասած՝ այս այցի մասին ռեպորտաժները տեղադրում են լրատվական թողարկումների վերջերում: Այսպես ասած, կորցնում են: Մեջբերենք այսպիսի մի տեքստ.  «2017 թ. ունեցել ենք հետեւյալ մակրոտնտեսական ցուցանիշները. տարին ավարտել ենք 7.5 տոկոս տնտեսական աճով. սա շատ ավելի բարձր թիվ է, քան մենք պլանավորել էինք: Եվ այդ 7.5 տոկոս տնտեսական աճը շատ ավելի բարձր է, քան տարածաշրջանի որեւէ երկրում. ամենաբարձրն է ԱՊՀ երկրների մեջ, ամենաբարձրն է Եվրասիական տնտեսական միությունում, ամենաբարձրն է տարածաշրջանում մեր հարեւան երկրների հետ համեմատած: Արդյունաբերության աճը 12.6 տոկոս է, առեւտրաշրջանառության աճը՝ 14 տոկոս, ծառայությունների աճը՝ 14.4 տոկոս, տուրիզմի աճը՝ 24 տոկոս: Ռեկորդային արտահանման ցուցանիշ ենք գրանցել վերջին 25 տարվա ընթացքում. արտահանման աճը կազմել է 25.2 տոկոս, ներմուծման աճը՝ 27.8 տոկոս, ընդհանուր արտաքին առեւտրաշրջանառության աճը՝ 26.9 տոկոս: Հունվար ամսվա թվերը վկայում են այն մասին, որ այդ տենդենցը շարունակական է լինելու եւ աճի միտում ունի: 2017 թ. հունվարի համեմատ 2018 թ. հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշի առումով ունենք 10.2 տոկոս աճ, 13.9 տոկոս արդյունաբերության աճ, 15.2 տոկոս ծառայությունների աճ, 17.3 տոկոս առեւտրի ներքին շրջանառության աճ, 19.7 տոկոս շինարարության աճ: Արտահանումն աճել է 45.2 տոկոսով, ներմուծումը՝ 48.9 տոկոսով, արտաքին առեւտրի շրջանառությունը՝ 47.6 տոկոսով: Եթե մենք 2018 թ. հունվարը համեմատենք 2016 թ. հունվարի հետ, ապա արտահանման աճը 197 տոկոս է, ներմուծման աճը՝ 220 տոկոս, արտաքին առեւտրաշրջանառության աճը՝ 211 տոկոս ընդամենը 2 տարվա ընթացքում: Դրան նպաստել են այն բարեփոխումները, որոնք մենք սկսել ենք եւ որոնք շարունակական են լինելու: Վստահ ենք, որ առաջիկա 4-5 տարում առնվազն ունենալու ենք տնտեսական ցուցանիշներ, որոնք միջին տարածաշրջանայինից եւ, ինչու ոչ, աշխարհի թվերից բարձր են լինելու»: Կարեւոր չէ, թե բերված թվերը որքանով են իրական, որքանով են նկարված, որքանով են ազդում բնակչության վրա...: Բայց եթե մի որոշ ժամանակ առաջ իշխանական լրատվամիջոցների տրամադրության տակ լիներ որեւէ պաշտոնյայի կողմից արտաբերված այսպիսի տեքստի տեսագրությունը, դրանով կսկսվեին լրատվական թողարկումները: Թողարկումից հետո մի հատ էլ առանձին ռեպորտաժ եթեր կհեռարձակվեր: Հետո օրվա ընթացքում այդ ամենը կկրկնվեր մի 10 անգամ: Հետո դրա շուրջ քննարկումներ կանեին եւ այլն, եւ այսպես շարունակ: Իսկ հիմա այս տեքստը տեղ է գտնում լրատվականներում այնպես՝ այնքանով, որքանով: Ու դրա պատճառը մեկն է՝ այս տեքստը ասում է գործող վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա այլեւս «կինոյի մեջի տղան չէ», «սպիտակ ձիու թամբին» նա չէ այլեւս: Նա այդպիսին էր մեկ-մեկուկես տարի առաջ: Այն ժամանակ ուրիշ էր՝ նա «սպիտակ ձիով» եկել էր խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին մի քիչ լրացուցիչ ձայներ բերելու համար, որպեսզի ընտրակաշառքների համար նախատեսված հարյուրավոր միլիոն դոլարներից մի քիչ խնայեն: Նա արեց իր գործը ու հիմա արդեն նրան պետք է շտապ իջեցնել սպիտակ ձիուց: Հակառակ դեպքում նա կարող է ոչ թե օգնել, այլ նույնիսկ խանգարել: Եթե հասարակության մի 0.1 տոկոսն էլ Կարեն Կարապետյանի մեջ տեսնի Սերժ Սարգսյանին այլընտրանք ՀՀ ապագա վարչապետի պաշտոնում, ապա դա արդեն վտանգավոր է:   Խմբագրականը տպագրվել է«Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 14-ի համարում: 

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video) ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am