Է. Նալբանդյանի հարցազրույցը Коммерсантъ-ին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում։ Ռուսական  դիվանագիտական աղբյուրը Коммерсантъ-ին հայտնել է, որ Մոսկվայում լրջորեն անհանգստացած են ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում միջադեպերի թվի աճով, հայտնում է Թերթ.ամ-ը։ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պարբերականին տված հարցազրույցում պատմել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վատթարացման պատճառների և խնդրի կարգավորման հեռանկարների մասին։ Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված. -Երևան կատարած վերջին այցի ընթացքում եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի և հանդես եկավ հաջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբին ու մադրիդյան սկզբունքներին։ Ինչպե՞ս եք գնահատում Մինսկի խմբի աշխատանքի հեռանկարը։ -ԵՄ-ն բազմիցս աջակցություն է հայտնել Մինսկի խմբի՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ջանքերին ու ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Տիկին Մոգերինին ևս մեկ անգամ հաստատեց այդ դիրքորոշումը։ Մենք միշտ բարձր ենք գնահատել Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։ Ցավոք,  հակամարտության կողմերից մեկն այլ կարծիք ունի։ Այն, որ լուծումը դեռ չի գտնվել, ո՛չ Հայաստանի մեղքն է, ո՛չ էլ համանախագահներինը։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք կարգավորման գնալ համանախագահների առաջ քաշած առաջարկների հիման վրա։ Իսկ Ադրբեջանն այդ առաջարկների համար քննադատում է հենց համանախագահներին։ Բաքուն նրանց անգամ իսլամաֆոբիայի համար է մեղադրում՝ հայտարարելով, թե անիմաստ է նրանց հետ հանդիպելը, քանի որ նրանք Հայաստանի վրա ճնշում չեն գործադրում։ Միջնորդների ջանքերը պետք է ուղղված լինեն նախ երկխոսության հաստատմանը, հանդիպումներ կազմակերպելուն, կողմերի դիրքորոշումները մոտեցնելուն, այլ ոչ  այս կամ այն կողմին ճնշելուն։ Ղարաբաղյան հակամարտությունն այն եզակի դեպքն է, երբ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, միասնական մոտեցում ունեն կարգավորման հարցում։ Նրանք հստակ առաջարկությամբ են հանդես եկել, որոնց հիման վրա կարելի է գտնել հակամարտության լուծումը։ Այդ առաջարկներն արտահայտված են Լեռնային Ղարաբաղի հարցով 5 հայտնի հայտարարությունների միջոցով, որոնք արվել են այդ երկրների ղեկավարների կողմից։ Հայաստանը ողջունել է դրանք ու նշել, որ դրանց հիման վրա պատրաստ է շարունակել բանակցությունները՝ հակամարտության լուծումը գտնելու համար։ Ադրբեջանը դեռ դա չի անում ու ձևացնում է, թե այդ հայտարարություններն ընդհանրապես գոյություն չունեն։ Բանակցություններն այլընտրանք չունեն, և  մենք, համանախագահների հետ, շարունակելու ենք ջանքերը՝ խնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար։ -Ինչպե՞ս եք մեկնաբանում ՌԴ ԱԳՆ վերջին հայտարարությունը, թե «ինչպես Հայաստանին, այդպես էլ Ադրբեջանին սպառազինության ցանկացած մատակարարում իրականացվում է՝ հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը»։ -Մենք ստիպված ենք ջանքեր գործադրել տարածաշրջանում հավասարակշռությունը պահելու և նոր սրացում թույլ չտալու համար։ Վերջին տարիներին Ադրբեջանը բազմիցս ավելացրել է իր ռազմական ծախսերը։ Մենք դաշնակցային, ռազմավարական հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, սերտ ռազմական, այդ թվում՝ նաև ռազմատեխնիկական համագործակցություն։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մենք զենք ենք գնում նախ մեր ռազմավարական դաշնակցից, և հետագայում ևս ռազմա-տեխնիկական հարցերում սերտորեն համագործակցելու ենք Ռուսաստանի հետ։ Այն, որ Ռուսաստանը, որպես զենքի խոշորագույն արտադրող, դրանք վաճառում է տարբեր երկրների, բնական է։ Սակայն մենք չենք կարող հիացմունքի մեջ լինել, որ Ադրբեջանը զենք է գնում՝ գրեթե ամեն օր նոր պատերազմով սպառնալով։ Եվ մեզ չի կարող դուր գալ, որ զենքերը գնում է մեր դաշնակցից, որը շատ ջանքեր է ներդնում Հայաստանի հետ՝ այդ թվում ՀԱՊԿ-ի շրջանակներում փոխգործակցության համար։ Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am