ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը Նյու-Յորքում հանդիպում է ունեցել Արեւելք-Արեւմուտք ինստիտուտ (East-West Institute) ոչ կառավարական կազմակերպության անդամների հետ:
Ինչպես հայտնում են Արմեն Սարգսյանի մամուլի գրասենյակից, զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Արեւելք-Արեւմուտք ինստիտուտ կազմակերպությունը հիմնադրվել է 1980 թվականին: Ներկա փուլում կազմակերպության գործունեության կիզակետում են ժամանակակից մարտահրավերները, որոնք խարխլում են կայունությունը տարբեր աշխարհամասերում:
Ինստիտուտը տարբեր ոլորտներում հանդես է գալիս այնպիսի նախաձեռնություններով, ինչպիսիք են կանխարգելիչ դիվանագիտությունը, տնտեսական եւ տարածաշրջանային անվտանգությունը, կիբերանվտանգությունը:
Ինստիտուտի պատվավոր նախագահներ եւ տնօրեններ են եղել քաղաքական, գործարար, գիտական աշխարհի այնպիսի ճանաչված ներկայացուցիչներ, ինչպիսիք են Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարին, Ռումինիայի նախկին նախագահ Էմիլ Կոնստանտինեսկուն, Գերմանիայի նախկին փոխվարչապետ եւ Արտաքին գործերի նախարար Հանս Դիտրիխ Գենշերը, Պեպսիկո ընկերության հիմնադրի Դոնալդ Քենդալը, շատ ուրիշներ:
Արմեն Սարգսյանը 2008 թվականից զբաղեցնում է Ինստիտուտի փոխնախագահի պաշտոնը։
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը