«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մարտի 11-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի եւ Շիրակի մարզերի երկու տասնյակ համայնքներում։ «ՉԻ» տեղեկություններով՝ Արարատի մարզի Արտաշատ եւ Մասիս քաղաքների ղեկավարները անմիջականորեն միջամտել են ընտրությունների ընթացքին։ Ի մասնավորի՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ամբողջ օրը չի հեռացել Նորամարգ գյուղի ընտրական տեղամասից։ Նա իր թիմով փորձել է ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Ընտրության հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է ինքնաառաջադրված ,ՀՀԿ-ական Արման Թադեւոսյանը։ Նա թեկնածուներից իր կուսակցին՝Արմեն Գեւորգյանին հաղթել էր ընդամենը 9-ը ձայնով։ Վերջինս ԿԸՀ դիմում էր ներկայացրել ձայների վերահաշվարկի պահանջով, արդյունքում նրա քվեները 3-ով ավելացել են, սակայն նա պարտվել է 6 ձայնի տարբերությամբ։ Հիշեցնենք, որ այս ընտրությամբ՝ համայնքը 22 տարի անց նոր գյուղապետ է ունենալու։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը