«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է բժշկական կազմակերպությունների համար ապահովել անհրաժեշտ պայմաններ` օգտատերերի համացանց մուտք գործելու եւ էլեկտրոնային առողջապահական համակարգին ինտեգրվելու համար: Բայց մինչ վարչապետի հանձնարարականը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պետական գերատեսչություններն արդեն անցել են գործի: Մասնավորապես նախարարությունները պոլիկլինիկաներին, դեղատներին, լաբորատորիաներին էլեկտրոնային առողջապահական համակարգից օգտվելու համար ուղղորդում են միանալ «ՎԵՈՆ Արմենիա»-ի (խոսքը «Բիլայն Արմենիա» ընկերության մասին է) 6 հազար դրամանոց ինտերնետ փաթեթներին: Ընդ որում, համակարգին միանալու համար ԱՆ-ն պահանջում է բոլոր բուժհաստատություններից, նաեւ դեղատներից ապահովված լինել ինտերնետով: Թեեւ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` առողջապահության, ինչպես նաեւ կապի, տրանսպորտի եւ ՏՏ նախարարություններից փոխանցեցին, որ նման բան չկա` նշելով, որ որեւէ օպերատորի ծառայությունից օգտվելու վերաբերյալ ուղղորդում չի եղել:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը