Հայերին վիրավորելու համար թուրք պաշտոնյան կհայտնվի դատարանում

Թուրքիայի մարդու իրավունքների կազմակերպությունը հայերին վիրավորելու հիմնավորմամբ Ստամբուլի Չաղլայան արդարադատության պալատ դատական հայց է ներկայացրել վարչապետ Ահմեդ Դավութօղլուի և Աշքալեի քաղաքապետ Էնվեր Բաշարանի դեմ:

Տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Դավութօղլուն փետրվարի 27-ին Բինգյոլնում (Բյուրակն) ունեցած ելույթի ժամանակ քննադատել էր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը՝ մեղադրելով նրանց «հայկական հրոսակախմբերի նման ռուսների հետ համագործակցելու» մեջ: Ավելի ուշ՝ մարտի 3-ին վարչապետի խոսքերը Աշքալեում կազմակերպված կոնֆերանսի ժամանակ կրկնել էր Բաշարանը՝ շնորհակալություն հայտնելով «փառապանծ նախնիներին, ովքեր այս հողերից մաքրել, նետել են հայերին»: Ստամբուլի Չաղլայան արդարադատության պալատի մոտ հավաքված իրավապաշտպանները նախքան հայցը ներկայացնելը հայտարարություն են արել՝ ընդգծելով, որ ամիսներ շարունակ երկրի քրդաբնակ շրջաններում թուրքական զինուժի կողմից իրականացվող գործողությունները զուգորդվում են հայերի դեմ ռասիստական քայլերով: Օրինակ, վճարված հարկերից գոյացած գումարով գնված զրահամեքենաները շրջում են փողոցներով և հայտարարում. «Բոլորդ հայ եք, բոլորդ հայ վիժվածքներ եք»: «Հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվել, նրանց հարստությունը բռնագրավվել է, հայերի ու մյուս քրիստոնյա ժողովուրդների մշակութային ժառանգությունը համակարգված կերպով ոչնչացվել է: Կարծես այս ամենը բավական չէ, հանրապետության ողջ պատմության ընթացքում և անգամ այսօր մնացած մի բուռ հայերին ստորացնելու, նրանց կյանքը սպառնալիքի ենթարկելու նպատակով արվում է հնարավոր ամեն բան: Այս ամենը պատմության գիրկն է անցել և կշարունակի անցնել որպես մարդկության դեմ հանցագործություն: Գալիք սերունդներն էլ ձեզ դրանով կհիշեն: Խտրականությունը թուրքական պետության անգամ ամենաբարձր մակարդակում շարունակում է արվել ու խրախուսվել: Սակայն կան նաև այնպիսինները, ովքեր մինչը վերջ իրենց ձայնը կբարձրացնեն ընդդեմ այս հանցագործության»,- նշել են իրավապաշտպան կազմակերպության անդամները:  

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am