Պետք չէ հերոսացնել Մարտի 1-ի զոհերին. Մարտին Վարդազարյան

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո կոմպոզիտոր, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանի ինքնազգացողությունը վատացել էր: Այսօր «ՀԺ»-ն հետաքրքրվեց, թե ինչպես է վերջինիս առողջական վիճակը եւ ի վիճակի է արդյո՞ք մասնակցել մարտի 19-ին կայանալիք ավագանու նիստին: Մարտին Վարդազարյանն ասաց, որ չնայած ամբողջությամբ չի ապաքինվել եւ ինքնազգացողությունն էլ լավ չէ, այնուամենայնիվ, անպայման մասնակցելու է նիստին: Վարդազարյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է կարծում՝ ավագանու նիստն այս անգամ հանգիստ կանցնի՞, թե՞ նոր սկանդալներն անխուսափելի են: Վերջինս չբացառեց լարվածության շարունակականությունը եւ հնարավոր կոնֆլիկտները՝ ասելով. «Երկիր ծիրանիի անդամներն ամեն անգամ խոստանում են, որ դժոխք են սարքելու, էս են անելու, էն են անելու, բայց դա թող մնա իրանց խղճի վրա, դա իրենց մտքի խնդիրն է»: Ստորեւ ներկայացնում ենք Վարդազարյանի հետ մեր հարցուպատասխանը.

Այսինքն՝ հնարավո՞ր է, որ այս անգամ իրավիճակն ավելի սրվի, քանի որ ՀՀԿ-ն մտադիր է վրեժ լուծել Երկիր ծիրանիի կանանցից, եւ առաջիկա նիստը նրանց համար մղձավանջային դարձնել:

Ես այդ մասին տեղեկություն չունեմ, բայց, եթե իրենք առիթ չտան, հաստատ մղձավանջային չի լինի: Երկիր ծիրանի խմբակցության անդամներն առաջիկա նիստում օրակարգային երկուհարցերի զեկուցողներն են լինելու: Առաջինը՝ Վազգեն Սարգսյանի անվան փողոցը ԱՄՆ-ի28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անունով անվանակոչելու նախագիծն է՝ Վիլսոնի արձանըտեղադրելու հետ միասին: Առաջարկը կհաստատվի՞ ավագանու կողմից: Վուդրո Վիլսոնի անունով անվանակոչելուն բան չունեմ ասելու, բայց կարծում եմ, որ Վազգեն Սարգսյանի հաշվին փողոց բացելը սխալ է: Երեւանում այնքան ազատ փողոցներ կան, պարտադիր չէ, որ դա լինի քաղաքի կենտրում եւ Վազգեն Սարգսյանի հաշվին: Իսկ ի՞նչ վերաբերմունք ունեք երկրորդ՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված քաղաքացիների հիշատակին արձան տեղադրելու նախագծի վերաբերյալ: Մինչեւ չպարզվի, թե մարտի 1-ին ով է իսկապես զոհ եղել եւ ով ուղղակի թալանով զբաղվել՝ ոչ մի բան էլ չի որոշվի: Պետք չէ հերոսացնել ամեն մեկին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 670 անգամ
Լրահոս
Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video) ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am