Մեքենա՝խաղալիքի գնով.կառավարությունը մանրուքներին ուշադրություն չի դարձնում

«Փաստ» թերթը գրում է. «Մարտի 14–ին ՀՀ կառավարությանն առընթեր գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ–ի կազմակերպած աճուրդում վաճառվել է «Հայավտոկայարան» ՓԲԸ–ին պատկանող 6 ավտոմեքենա, որից 3–ը՝ «Վազ 2106» մակնիշի: Ուշագրավ է, որ դրանց մեկնարկային գինը 60–80 հազար դրամ է եղել: Ամենաէժանը՝ 60 հազար դրամ, գնահատվել է 2001 թ. արտադրված «Վազ 2106»–ը, սակայն պարզ չէ, թե աճուրդի հանված մեքենաների վերջնական գինն ինչքան է եղել և դրանք ինչքանով են վաճառվել: Այդ մասին որևէ տեղեկություն չկա ո՛չ գույքի կառավարման վարչության, ո՛չ էլ աճուրդի կենտրոնի կայքերում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ հայտարարված աճուրդները այնքան էլ ներկայացուցչական չեն եղել: Հետաքրքիր է նաև, որ անցյալ տարվա դեկտեմբերի 25–ի աճուրդում վաճառվել է ՀՀ Սահմանադրական դատարանի հաշվեկշռում հաշվառված տարբեր մակնիշի 5 մեքենա, որոնք թեև ըստ տեղեկանքի ամբողջովին ենթակա են եղել հիմնանորոգման, սակայն դրանց մեկնարկային գինը տատանվել է 300–950 հազար դրամի սահմաններում: Ու չնայած ՍԴ–ի մեքենաներն էլ են մի շնչով վաճառվել, սակայն կրկին պարզ չէ, թե գնորդները դրանք որքանով են ձեռք բերել: Առաջիկայում՝ ապրիլի 9–ին հայտարարված աճուրդում էլ նախատեսվում է վաճառել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակին» ամրակցված 2001 թ. արտադրության երկու անսարք և հիմնանորոգման կարիք ունեցող «Տոյոտա Land Cruiser» ավտոմեքենա, որից մեկի նախնական արժեքը 3 մլն 800 հազար դրամ է, իսկ մյուսինը` 1 մլն դրամով պակաս՝ 2 մլն 800 հազար դրամ: Նույն գրասենյակին ամրակցված, 2004–ին արտադրված, անսարք և հիմնանորոգման կարիք ունեցող «Նիվա» մակնիշի մեքենայի նախնական արժեքը 350 հազար դրամ է: Առաջին հայացքից այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպես է պատահում, որ ամբողջովին անսարք և հիմնանորոգման կարիք ունեցող մեքենաները մի դեպքում միլիոններ են արժենում, իսկ մյուս դեպքում` տեխնիկապես սարքին ավտոմեքենաները «կոպեկներով» են վաճառվում: Պարզ չէ նաև, թե ինչպես է վերահսկողություն իրականացվում, որպեսզի մեքենաների տեխնիկական բնութագրերը համապատասխանեն իրականությանը: Սրանք այն հարցերն են, որոնք ծագում են առաջին հայացքից, սակայն պարզաբանման կարիք ունեն, որպեսզի նաև հասկանալի լինի, թե իրականում որքանով է թափանցիկ ու արդյունավետ աշխատում գույքի կառավարման վարչության աճուրդի կենտրոնը: Ի դեպ, ապրիլի 9–ին էլ տեղի կունենա պետական գույքի կառավարման վարչությանն ամրակցված գույքի (կրկին ավտոմեքենաներ) վաճառքը, որոնք, ըստ ներկայացված բնութագրերի, հիմնականում շահագործման համար պիտանի չեն: Դրանց մեկնարկային գինը սահմանվել է 5000 դրամ: Այդ աճուրդի ժամանակ նախատեսվում է 5000 դրամով վաճառել, օրինակ՝ 1999 թվականի արտադրության, անսարք «Վազ 2106»–ը: Չվաճառվելու դեպքում այս ավտոմեքենայի հաջորդ աճուրդի մեկնարկային գինը սահմանվել է 4000 դրամ: Եթե այնպես ստացվի, որ սույն «ապրանքը» մինչև օգոստոս չվաճառվի, ապա օգոստոսի 28–ին կայանալիք աճուրդի ժամանակ այդ նույն անսարք «Վազ 2106»–ի վաճառքի մեկնարկային գինը կկազմի 672 դրամ: Այսինքն` ավելի էժան, քան խանութում վաճառվող խաղալիք մեքենան: Ստացվում է, որ աճուրդի կազմակերպման վրա ծախսվող էլեկտրաէներգիայի գինն ավելի շատ է, քան աճուրդով պետությանը տված օգուտը, բայց քանի որ կառավարությունը նման մանր հաշվարկներ անելու ժամանակ չունի, ուստի համարում է, որ արդյունավետ գործարք է իրականացվում: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video) ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am