«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը երեկվա համարում տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է ՀՔԾ-ին ուսումնասիրել 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի՝ «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի իրադարձություններին» զեկույցը:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այդ զեկույցի հեղինակներից Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով դատախազության հանձնարարականին, ասաց. «Միանշանակ դա առաջընթաց է: Սա նշանակում է, որ անպայման պետք է հարցաքննության կանչեն այն ժամանակ իշխանության մեջ եղած մարդկանց: Միքայել Հարությունյանից հետո անպայման պետք է հարցաքննության կանչեն նաև Ռոբերտ Քոչարյանին: Ինչ որոշում էլ կայացնի ՀՔԾ-ն, այս մարդիկ պետք է հարցաքննվեն»:
Իսկ Սեդա Սաֆարյանն էլ տեսակետ է հայտնել. «Չեմ կարծում, որ մեզ մոտ գործում է անկախ և անկաշկանդ վարույթ իրականացնող մարմին: Ես կարծում եմ, որ նմանատիպ գործերով պետք է լինի, այսպես ասած, վերևների կամքը»:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը