Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկվում է մի շարք գործընկերների հետ: Այս մասին մարտի 15-ին՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, տարածաշրջանի երկրների մասին է։
Արցախի նախագահ Բակո Սահակյանի ԱՄՆ կատարած այցի մասին հարցն էլ հորդորել է ուղղել ամերիկյան կողմին:
«Կարող եմ միայն ասել, որ մենք հավատարիմ ենք հակամարտության կարգավորման գործընթացում մեր պարտավորություններին և փորձում ենք ակտիվ աջակցել այս շատ բարդ հիմնախնդրի բազմաֆորմատ կարգավորմանը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ես նման հանդիպումների մասին տեղեկություն չունեմ: Մենք հավատարիմ ենք գոյություն ունեցող համաձայնագրերի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բոլոր պարտավորություններին և փորձում ենք ակտիվորեն խթանել այդ շատ բարդ հարցի լիիրավ լուծմանը»,- հավելել է Մարիա Զախարովան:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը