Եվրոպայի սառնամանիքներն առայժմ Հայաստանին չեն սպառնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Առաջիկա օրերին կտրուկ եղանակային փոփոխություններ չեն սպասվում: Ինչ վերաբերում է Եվրոպայի սառնամանիքներին, ապա առայժմ մտավախություն չկա, որ դրանք կարող են լինել Հայաստանում»,-ասաց Գագիկ Սուրենյանը: Հայաստանում տաք եղանակը կպահպանվի: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը մարտի 18-20-ը կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով: Եվրոպայում սառնամանիքները շարունակվում են: Ուժեղ քամիները մեծ վնաս են հասցրել մի քանի քաղաքներում` արմատախիլ են արվել ծառեր, պոկվել են տանիքների կտուրներ, վնասվել են ավտոմեքենաներ: Կան զոհեր և վիրավորներ: ԱՄՆ-ում ու Կանադայում էլ ձնամրրիկի հետևանքով գրեթե 1 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության: Իսկ Մոսկվայում ձյան առատ տեղումները գործնականում կազմալուծել են երթեւեկությունը:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը