Երևանում՝ Կոմիտասի պողոտայում, 7 ավտոմեքենաների ջարդի կասկածյալ, դեպքի վայրից փախուստի դիմած Mercedes-ի համարանիշները պարզվել է/տեսաշար,տեսանյութ/

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանությունն ու ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են մարտի 3-ի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում վթարային իրավիճակ ստեղծած մեկ այլ Mercedes մակնիշի ավտոմեքենայի հետ մրցավազքի դուրս եկած, այնուհետև վթարի պատճառ դարձած ու դեպքի վայրից ճողոպրած Mercedes մակնիշի ավտոմեքենայի համարանիշը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված համարանիշը ռուսական է և այն է՝ «П 984 ОА 777»։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանությունն արդեն պարզել է, թե ում անունով է հաշվառված նշված ավտոմեքենան և ձեռնարկվում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վարորդին և տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ։ Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը ներկայացրել էր բացառիկ տեսանյութ՝ Երևանում մարտի 3-ին տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարից, երբ Կոմիտաս պողոտայի և Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում բախվել էին 7 տրանսպորտային միջոց, իսկ մեկ այլ ավտոմեքենա էլ, ով «գոնկավատ էր եղել» վթարում հայտնված Mercedes-ի հետ, դիմել էր փախուստի։ Ինչպես հայտնլ էր ֆոտոլրագրողը, ճանապահային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր՝ Mercedes մակնիշի 39 GG 039 համարանիշի ավտոմեքենան վարել էր Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի բնակիչ, 21-ամյա Կարեն Թադևոսյանը, Volkswagen մակնիշի 78 MN 008 համարանիշի ավտոմեքենան վարել էր Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի բնակիչ, 32-ամյա Վահան Հովհաննիսյանը, Daewoo մակնիշի 25 ՍՍ 403 համարանիշի ավտոմեքենան վարել էր Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 45-ամյա Գարեգին Առաքելյանը: Mercedes մակնիշի 86 PP 868 համարանիշի ավտոմեքենան վարել էր Երևան քաղաքի Հ. Էմին փողոցի բնակիչ, 26-ամյա Րաֆֆի Պետրոսյանը, Toyota մակնիշի 15 ԼX 015 համարանիշի ավտոմեքենան վարել էր Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի բնակիչ, 29-ամյա Անդրանիկ Հարությունովը, Toyota մակնիշի 35 NR 324 համարանիշի ավտոմեքենան վարել էր Երևան քաղաքի Զ. Քանաքեռցու փողոցի բնակիչ, 29-ամյա Գոռ Մանուկյանը, Mitsubishi մակնիշի 34 CQ 720 համարանիշի ավտոմեքենան վարել էր Երևան քաղաքի Բաղրամյան 2-րդ նրբանցքի բնակիչ, 28-ամյա Գոռ Գրիգորյանը: Վթարի հետևանքով Գ. Գրիգորյանը, ուղևոր, Երևանի բնակիչ, 24-ամյա Սերգեյ Բոյաղչյանը տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Mercedes-ի վարորդ Կ. Թադևոսյանը՝ «Նաիրի» բժշկական կենտրոն: 3 հոգի, ովքեր տեղափոխվել էին հիվանդանոցներ, հրաժարվել են բժշկական օգնությունից և գնացել են տուն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Կ, Թադևոսյանը աշխատում է «Կաբինետ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, Toyota-ի վարորդ Ա. Հարությունովը աշխատում է «Ա. Հարությունյան» ԱՁ-ում՝ որպես տնօրեն, վարորդներից Գ. Գրիգորյանը աշխատում է «ԹԵԼ-ՍԵԼ» ՍՊԸ-ում՝ որպես զարգացման մենեջեր: Ըստ ոստիկանության ստացած օպերատիվ տվյալների՝ վթարի մեղավորները եղել էին Mercedes մակնիշի 39 GG 039 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Կ. Թադևոսյանը, ով մեկ այլ ռուսական համարանիշներով ավտոմեքենայի վարորդի հետ «»գոնկավատ էին» եղել, ինչից հետո տեղի էր ունեցել խոշոր ու շղթայական ավտովթարը: Ռուսական համարանիշներով ավտոմեքենայի վարորդը դիմել էր փախուստի: Ոստիկանությունը ձեռնարկում էր անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առեղծվածային ռուսական համարանիշներով ավտոմեքենայի վարորդին և նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am