Հ1-ով հեռարձակվող «Լավ երեկո» հաղորդման լրագրող Արուս Տիգրանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է աղմկահարույց ռեպորտաժին։
«Սիրելիներս, չեմ պատկերացրել, որ նման մեծ ռեզոնանս կարող էր ունենալ քրեակատարողական հիմնարկին իմ անդրադարձը: Այո՛, մեր հաղորդումը հումորային է, և բնավ միտում չեմ ունեցել վիրավորելու որևէ մեկին, և չենք նկարել որևէ մեկին՝ առանց իրենց ցանկության կամ մոլորեցնելու միջոցով, ավելին՝ ովքեր ցանկացել են դեմքը թաքցնել, անպայմանորեն հաշվի ենք առել:
Ինձ հետ զրուցած կանայք շատ լավ ծանոթ էին թէ՛ հաղորդմանը, թե՛ ինձ, թե՛ իմ տեսանյութերին, և ինչպես իրենք նշեցին. «Շնորհակալ ենք, որ մեզ լավ առիթներով եք հիշել, մեր օրը տոն եք դարձրել»։ Իրենց հետ շփվելով՝ վստահ եմ, որ նրանցից ոչ ոքի չեմ վիրավորել, սակայն ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ մեկը վիրավորվել է իրենց փոխարեն։
Իմ ցանկությունն էր հավասար հարթության վրա ցույց տալ այն անձանց ում գրեթե չենք անդրադառնում, և ցույց տալ, որ իրենք էլ կարող են բոլորի պես մասնակցել ուրախ, թեթև տեսանյութերի»։
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը