Ժնեւում վերսկսվում են միջսիրիական բանակցությունները

 Ժնեւում մարտի 9-ին պաշտոնապես վերսկսվում են միջսիրիական բանակցությունները, որոնք դադարեցվել էին փետրվարի սկզբին:

Թեեւ Սիրիայի կառավարության եւ ընդդիմության պատվիրակություններն առայժմ չեն ժամանել Շվեյցարիա, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան որոշել է հերթական անգամ չհետաձգել բանակցությունների մեկնարկի ամսաթիվը, որն սկզբնապես պլանավորվում էր փետրվարի 25-ին, իսկ այնուհետեւ հետաձգվել էր մարտի 7-ին եւ վերստին հետաձգվել մարտի 9-ին:

Նախօրյակին ԶԼՄ-ների համար կայացած ճեպազրույցի ժամանակ ՄԱԿ-ի հանձնակատարի մամուլի քարտուղար Ջեսսի Շայինը պատասխան չի տվել այն հարցին, թե դե Միստուրան ում հետ է ծրագրում հանդիպել մարտի 9-ին: «Մարտի 9-ից հատուկ բանագնացը պատրաստ կլինի ընդունելու պատվիրակություններից յուրաքանչյուրին եւ նրանց հետ կանցկացնի նախապատրաստական հանդիպումներ,- ասել է նա:- Այս փուլում մենք չենք կարող այլ մանրամասներ հայտնել: Սակայն պաշտոնապես բանակցությունների համար «կանաչ լույս» կվառվի մարտի 9-ին»: Ինչ վերաբերում է «առարկայական բանակցություններին», ապա դրանք, ինչպես պարզաբանել է Շայինը, կսկսվեն ավելի ուշ, քանի որ պատվիրակություններից մի քանիսը Ժնեւ կժամանեն «մարտի 12-ին, 13-ին, 14-ին եւ այդպես շարունակ»: Ստաֆան դե Միստուրան ելնում է այն բանից, որ «Ժնեւում առարկայական բանակցությունները մարտի 14-ից ոչ ուշ կսկսվեն նրանց հետ, ովքեր ներկա կլինեն»: Ինչ վերաբերում է սիրիական ընդդիմությանը, ապա դեռեւս պարզ չէ, թե նրա պատվիրակությունը երբ կժամանի Ժնեւ եւ կժամանի արդյոք ընդհանրապես: Նրա ներկայացուցիչներից հակասական ազդանշաններ են ստացվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am