Նիկոլ Փաշինյանը՝ Ազատության հրապարակում. առաջին հանրահավաքի օրը հայտնի է
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն Երեւանի քաղաքապետարանին իրազեկում է ներկայացրել Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու համար: Երեւանի քաղաքապետարանն արդեն ի գիտություն է ընդունել իրազեկումը. ապրիլի 3-ին՝ ժամը 18:00-22:00-ին, Ազատության հրապարակում պետք է տեղի ունենա հանրահավաք: Այդ օրը նաեւ երթ է անցկացվելու՝ ժամը 20:00-ից սկսած: Երթի հիմնական ուղղությունն է՝ Ազատության հրապարակ-Սայաթ-Նովայի պողոտա-Հանրապետության փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ:
