Երեւանի ավագանու փետրվարի 13-ի սկանդալային նիստից մեկ ամիս անց քաղաքապետարանում որոշվել է, թե ինչպես սահմանափակել լրագրողների մուտքը նիստերի դահլիճ:
Հիշեցնենք, որ այդ նիստում ավագանու ՀՀԿ-ական անդամները բռնություն էին գործադրել Երկիր ծիրանի խմբակցության կին անդամների նկատմամբ այն բանից հետո, երբ նրանք կոյուղաջրերով տարաներով փորձել էին մոտենալ քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, քաղաքապետարանում որոշել են, որ արդեն ավագանու առաջիկա իսկ նիստից սկսած լրագրողները չեն կարող մուտք գործել ավագանու նիստերի դահլիճ: Մարտի 19-ին սպասվող նիստին լրագրողնեերը կհետեւեն նիստերի դահլիճի դեմ դիմաց գտնվող սրահից, որտեղ մամուլի ասուլիսներն են կազմակերպվում: Ասուլիսի դահլիճում հեռուստացույցներ կտեղադրվեն, կանցկացվեն մալուխներ, որպեսզի ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումը ապահովվի, իսկ օպերատորները կարողանան տեղադրվեիք սարքերի միջոցով ստանալ նիստի տեսագրությունը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը պատասխանելով մեր հարցին, թե ավագանու մարտի 19-ի նիստին լրագրողներն ինչպե՞ս են մասնակցելու, ասաց ընդամենը հետեւյալը. «Կգաք, կտեսնեք»:
Լուրը տպագրվել է «Հայական ժամանակ» օրաթերթի մարտի 14-ի համարում:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը