Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի վարչությունում քննադատել են ներգաղթյաներին զանգվածաբար Հունաստանից Թուրքիա արտաքսելու ծրագրերը: «Հավաքական արտաքսումն արգելված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով»,- ասել է Եվրոպայում վարչության ստորաբաժանման ղեկավար Վինսան Կոշետելը երեքշաթբի օրը՝ Ժնևում:
Նա ընդգծել է, որ ԵՄ-ի և Թուրքիայի նման քաղաքականությունը կարող է հակասել եվրոպական և միջազգային իրավունքին:
ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին մտահոգություն է հայտնել Ստրասբուրգում՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատգամավորների առջև: «Ես խորապես տագնապած եմ հավաքական արտաքսում թույլ տվող ցանկացած դրույթով, որոնք հաշվի չեն առնում միջազգային իրավունքում գրված՝ փախստականների պաշտպանության մեխանիզմները»,- ասել է նա:
Ներգաղթյալներին կարելի է արտաքսել միայն այն երկրներ, որտեղ նրանք կարող են ապաստանի տրամադրման միջնորդագիր ներկայացնել և հասանելիություն ունենալ կրթությանը, բուժսպասարկմանն ու աշխատանք փնտրելու հնարավորությանը: Մինչդեռ Թուրքիան ներգաղթյալների մեծ մասին միայն ժամանակավոր պաշտպանություն է հատկացնում, սակայն նրանք իրավունք չունեն ներկայացնելու ապաստանի տրամադրման միջնորդագիր: Մասնավորապես, խոսքը Իրաքի և Աֆղանստանի քաղաքացիների մասին է:
Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը