Երևան այցից հետո Մոսկվայի հետ բարիշո՞ւմ են. Թբիլիսիի ուշագրավ քայլը

Վերջերս Երևան, ինչպես հայտնի է, Հայաստան պաշտոնական այցով ժամանել էր Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, որը Երևանում ուշագրավ հայտարարություններով հանդես եկավ, մասնավորապես նշելով. «Մենք պատրաստ ենք, որպեսզի բազմակողմանի նախագծերում Վրաստանի հետ Հայաստանն էլ ավելի ակտիվ մասնակցի և մենք համարում ենք, որ այս առումով կարող ենք երկկողմ օգուտ ստանալ՝ ելնելով ազատ առևտրային գոտու և պայմանագրերի ցանցից, որոնք ունեն Վրաստանն ու Հայաստանը: Հայաստանի հնարավորությունները ևս Վրաստանի կողմից կօգտագործվեն»: Նա Երևանում ողջունեց Հայաստանի և Եվրամիության միջև համակողմանի և ընդլայնված պայմանագրի ստորագրման փաստը, հավելելով. «Երկուստեք համաձայնության եկանք, որ անհրաժեշտ է բարձր մակարդակի այցերն էլ ավելի ակտիվացնել և երկու երկրների ոլորտային գերատեսչությունների համագործակցությանն աջակցել: Մենք համաձայնեցինք նաև, որ մոտ ապագայում տեխնիկական խմբերի հանդիպումներ կայանան, որպեսզի երկկողմ համագործակցության հանձնաժողովի հանդիպումը կազմակերպվի, և մենք հուսով ենք, որ 2018-ին նման հանդիպում, անպայման, կանցկացվի»: Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նախօրերին հանդես է եկել խիստ ուշագրավ, եթե չասենք՝ սենսացիոն հայտարարությամբ: Նա կոչ Է արել Ռուսաստանին՝ համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունների նորմալացման համար: «Ընթացիկ տարվա օգոստոսին կլրանա տասը տարին 2018թ. պատերազմից հետո: Այդ դրամատիկ երևույթը խորը հետք Է թողել վրաց ժողովրդի կյանքում և վրաց-ռուսական հարաբերություններում: Խզվել են դիվանագիտական կապերը: Մոսկվայի կողմից Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի անկախության ճանաչումը փաստորեն փակուղի մտցրեց բնականոն միջպետական հարաբերությունների հաստատման հեռանկարը»,-ասված Է վարչապետի հայտարարության մեջ: Կվիրիկաշվիլին Մոսկվային ասում է, որ ներկայում հարկ Է ընտրություն անել՝ այդ տարեթիվը դիմավորել փոխադարձ մեղադրանքներով ու խիստ հայտարարություններով կամ կատարել խելամիտ, թեկուզև ոչ մեծ քայլեր հարաբերությունները կախարդված շրջանից դուրս բերելու համար»: «Մենք ավելի վաղ Էլ հայտարարել ենք և վերահաստատում ենք, որ շահագրգռված ենք Ժնևյան միջազգային քննարկումների գործընթացում իրական առաջընթացի հասնելու հարցում, այդ նպատակով ես հավաստել եմ դրանում անձամբ ներգրավվելու իմ պատրաստակամությունը: Մենք նաև պատրաստ ենք ուղղակի երկխոսություն վարել աբխազների ու օսերի հետ, և այդ տեսանկյունից դրական կլիներ իրական կառուցողական մոտեցումը Ռուսաստանի կողմից: Քաղաքական կամքի առկայության դեպքում կարելի Է ձեռնարկել նաև այլ խելամիտ քայլեր»,-հայտարարել Է Վրաստանի վարչապետը: Պաշտոնական Թբիլիսիի կողմից Ռուսաստանին ուղղված այս մեսիջը վկայում է այն մասին, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները Ռուսաստանի հետ առճակատման, լարման քաղաքականություն մտադիր չեն շարունակել, որ թեկուզ փոքր քայլերով ձգտում են հարաբերությունները տանել դեպի կարգավորում: Իհարկե, 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո լարված հարաբերությունների 10-ամյակի տեսանկյունից սա խիստ ուշագրավ և կարևոր քայլ է: Առհասարակ հետաքրքրական են Հայաստանի հարևան Վրաստանի վերջին ձգտումները: Թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի հետ Թբիլիսին ձգտում է հարաբերություններ խորացման: Այժմ Հայաստանի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման ֆոնին՝ կարծես Վրաստանն էլ ավելի է շահագրգռված Երևանի հետ հարաբերություններին որակ հաղորդելու մեջ: Առհասարակ, նկատելի է, որ Թբիլիսին խաղում է տարածաշրջանային կայունության օգտին: Ընդամենը օրեր առաջ Բաքու է մեկնել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Լևան Իզորիայի հանդիպմանը քննարկվել են ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները: Իզորիան ընդգծել է, որ Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի միջև եռակողմ ռազմական համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային կայունությանը: Բացի այդ, Ադրբեջանն ու Վրաստանը համաձայնության են եկել 2018 թ. Ռազմական համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Փաստաթղթերը ստորագրվել են Բաքվում, երկու երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարիների՝ Զաքիր Հասանովի և Լիվան Իզորիայի կողմից: Հանդիպմանը պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցությունը սպառազինության ստուգման և վերահսկման ոլորտում: Կողմերը մտքեր են փոխանակել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ռազմաբժշկական ոլորտներում համագործակցության, համատեղ զորավարժությունների, աշխատանքային հանդիպումներ կազմակերպելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: Միևնույն ժամանակ Թբիլիսին դիտարկում է ՆԱՏՕ–ին անդամակցելու արագացված մարտավարության իրականացման հնարավորությունը, որը վերջերս առաջարկվել էր Վաշինգտոնի վերլուծական կենտրոններից մեկի կողմից։ «Մեր ազգային առաջնահերթություններին և մեր ռազմավարական գործընկերների հետ խորհրդակցություններին համապատասխան՝ մենք արել ենք ամեն հնարավորը, որպեսզի արագացնենք մեր ինտեգրումը»,– նշել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն։ Այսպես, Թբիլիսին իր քայլերով, ակնհայտորեն, բոլոր վեկտորներով զարգացնում է հարաբերությունները՝ նպատակ ունենալով կարգավորման հասնել Մոսկվայի հետ տասնամյա բարդ հարաբերությունների մեղմացման: Մետաքսյա Շալունց

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում վերադարձել են Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է Էդ Անդրանիկ Քոչարյանը տապալե՞լ էր հանձնաժողովի գործերը․ Մանուկյանի դիպուկ պատասխանը Ալեքսանյանին (video) Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ ղեկավարը զբաղվում է ամեն ինչով բացի իր գործից Երևանի դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. մանրամասներ Հորմուզ-Բաբ էլ-Մանդեբ համակարգը և Իրանի ռազմավարական ճարտարապետությունը․ Արամ Շահնազարյան Սամվել Կարապետյանն այս բարդ ժամանակաշրջանում ստանձնել է մի նոր առաքելություն Կոլումբիայում երկրաշարժից վնասը գնահատվում է 9,6 միլիարդ դոլար Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան Գործող ռեժիմը թիրախավորում է համազգային խնդիրներով զբաղվող գործիչներին․ Տիգրան Աբրահամյան Սուր հարցուպատասխան Գեղամ Մանուկյանի և ՔՊ-ականների միջև (video) Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան․ պաշտպանական խումբ Գայի պողոտայում բախվել են երեք ավտոմեքենա․ տուժածները հոսպիտալացվել են Թաղապետն ու ստվերային թաղապետը. «Հրապարակ» «Հրապարակ»․ Ինչու է ՔՊ-ն «դիվոտել» «Հրապարակ»․ Լավ թեկնածուներ են փնտրում. Փաշինյանն ուլտիմատում է դրել՝ պարտվողները չեն ներվելու «Հրապարակ»․ Հիմա Արմեն Գրիգորյանի նեղանալու հերթն է. հույս ուներ, որ Փաշինյանն ավելի ազդեցիկ պաշտոն կառաջարկի Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Իրավապահ համակարգում նոր փոփոխություններ․ քննարկվում է նաև ՔԿԾ պետի հեռացումը․ «Ժողովուրդ» Հովիկ Աբրահամյանի որդու գործով նոր հարցաքննություն է եղել. ում են հրավիրել. «Ժողովուրդ» Կոտայքի մարզպետի թեկնածու չկա. ինչ գործընթացներ կան․ «Ժողովուրդ» 57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am