Ոստիկանության գեներալ-մայոր Հունանյանի դստեր շուրջ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի դստեր՝ Լիա Հունանյանի շուրջ աղմուկը չի դադարում։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալի դուստրը ճանապարհային ոստիկանության հետ տարաձայնություններից բացի՝ խնդիրներ ունի նաև բժիշկների հետ։ Ավելին՝ գործընթացը հասել է դատարան։ Արդեն տևական ժամանակ է, ինչ նախկին ոստիկանապետի դուստրը հայցերով դիմում է դատարան, սակայն փաստաթղթերի ոչ լիարժեք լինելու պատճառով դատարանը ստիպված է լինում Լիա Հունանյանի հայցերը չընդունել վարույթ։ Սակայն վերջինս որևէ կերպ չի հանձնվում և տեխնիկական հերթական խնդիրը կարգավորելով՝ կրկին դիմում է դատարան։ Իսկ ո՞րն է պատճառը։ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Լիա Հունանյանը 2016 թվականի հունվարի 19-ին դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «ԱՐԹՄԵԴ» բժշկական վերականգնողական կենտրոն ՓԲԸ-ից փոխհատուցում պահանջելով։ Ոստիկանի դուստրը պահանջում է, որ ՓԲԸ-ի բժիշկ Արայիկ Ղարիբյանը փոխհատուցի իրեն՝ առողջությանը պատճառված վնասը գնահատելով 5 միլիոն 78 հազար 900 դրամ։ Տեղեկացնենք, որ այս գործով դատական նախնական նիստը նշանակված է մարտի 10-ին։ Իսկ թե ինչի համար է գեներալ-մայորի դուստրը՝ Լիա Հունանյանը, դատի տվել կենտրոնին, փորձեցինք պար– զել ԲԿ-ի բժիշկ Ա. Ղարիբյանից, սակայն վերջինս հրաժարվեց դատական պրոցեսի հետ կապված որևէ պատասխան տալ՝ նշելով թե դեռ քննություն է ընթանում։ Նշենք, որ Լիա Հունանյանը վերջին տարիներին մի քանի անգամ աչքի ընկավ աղմկալի դեպքերով։ 2016 թվականի փետրվարի 8-ին «Նիսան» մակնիշի մի ավտոմեքենա բախվել էր էստակադային ու գլխիվայր շրջվել։ Ըստ տարածված տեղեկությունների՝ վթարի հեղինակը հենց ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի դուստրն էր՝ Լիա Հունանյանը։ Պարզվել էր, որ Լիան ոչ սթափ վիճակում է եղել։ Ու բավական չէր, որ ալկոհոլի ազդեցության տակ բախվել էր էլեկտրասյանը, դեռ մի բան էլ որոշել էր կատարվածում մեղադրել ոստիկաններին։ Բացի այդ՝ 2013 թվականի նոյեմբերի 12-ին Երևանում՝ Մոսկովյան 23 շենքի դիմաց, նա դարձյալ վթարի մասնակից էր դարձել և դուրս գալով ավտոմեքենայից՝ մոտ 20 րոպե հասարակական վայրում հայհոյանքներ ու սպառնալիքներ էր հնչեցրել ոստիկանների և ներկաների հասցեին։ Ու թերևս նրա պահվածքն էր պատճառը, որ ոստիկանությունում փորձեցին օր առաջ ազատվել Հովհաննես Հունանյանից»:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am