Մերկելի չորրորդ ժամկետն ու Հայաստանի չորրորդ հանրապետությունը

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որը այդ պաշտոնը ստանձնում է արդեն չորրորդ ժամկետն անընդմեջ՝ խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության հաղթանակի շնորհիվ: Իհարկե, այս անգամ Գերմանիային բավականին երկար ժամանակ պահանջվեց մեծամասնություն ձեւավորելու եւ կառավարություն կազմելու կոալիցիոն համաձայնության համար, եւ այդ իմաստով կանցլերի չորրորդ ժամկետը սկզբունքորեն տարբերվում է նախորդ երեքից, սակայն, այդուհանդերձ, իրավիճակը եւ Սերժ Սարգսյանի շնորհավորանքը խիստ խորհրդանշական են: Եվ ոչ միայն զուտ այն ֆոնին, որ Հայաստանում էլ առաջիկա ամսի ընթացքում պետք է հանգուցալուծվի վարչապետի հարցը, այն էլ՝ կառավարման նոր մոդելի պայմաններում: Թեեւ այստեղ, անշուշտ, կա հետաքրքիր հանգամանք՝ Սերժ Սարգսյանն էլ, ըստ էության, կարող է գնալ երրորդ անընդմեջ ժամկետին, իհարկե՝ առաջինը վարչապետի պաշտոնում, իսկ նախորդ երկուսը՝ նախագահի: Մերկելի չորրորդ ժամկետը Սարգսյանի համար այդ իրավիճակում, այսպես ասած, յուրօրինակ խաղաքարտ-փաստարկ է՝ այն իմաստով, որ կառավարման խորհրդարանական մոդելի պայմաններում վարչապետական ժամկետներն ամենեւին ժողովրդավարականության կամ հակաժողովրդավարականության ցուցիչ չեն: Ընդ որում՝ Սարգսյանն այդ փաստարկը կարող է ներկայացնել թե՛ ներսում, թե՛ դրսում:

Միեւնույն ժամանակ, իհարկե, զավեշտալի կլինի համեմատել Հայաստանի կառավարման խորհրդարանական մոդելը Գերմանիայի խորհրդարանական կառավարման մոդելին: Թեեւ այս իմաստով էլ իրավիճակը խորհրդանշական է Մերկելին ուղղված շնորհավորանքի ֆոնին, քանի որ հայաստանյան մոդելի մի շարք առանցքային գործոններ վերցված են հենց գերմանական մոդելից, մասնավորապես անվտանգության խնդիրներին առնչության մասով: «Մեր երկիրն այս տարի թեւակոխում է պետական զարգացման նոր փուլ. անցում է կատարում քաղաքական կառավարման մի համակարգի, որը տասնամյակներ շարունակ նպաստել է ԳԴՀ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը: Հայաստանի խորհրդարանական համակարգի կայացման ճանապարհին մեծապես կարեւորում ենք Գերմանիայի կառավարության հետ սերտ համագործակցությունը», ասում է Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձում:

Սարգսյանն անկասկած նրբորեն ակնարկում է հենց այն, որ գերմանական իրականությունն իր համար բավականին խոսուն փաստարկ է, եւ թերեւս հենց այս մասով է Բեռլինը կամա, թե ակամա աջակցում Սերժ Սարգսյանի անցումային այս պլաններին: Ի վերջո, դրանցից հատկապես որի վրա կանգ կառնի Սարգսյանը, անշուշտ, բավական դժվար եւ թերեւս սխալ է պնդել միանշանակ, քանի որ այստեղ անկասկած Գերմանիան փաստարկ է եւ աջակից, այդուհանդերձ ոչ միակ եւ վճռորոշ գործոն միջազգային լեգիտիմության մասով: Իսկ այդ խնդիրը Սերժ Սարգսյանի համար առավել կարեւոր է, քան նույնիսկ ներքին լեգիտիմությունը: Սակայն, խոշոր հաշվով, անհրաժեշտ է թերեւս արձանագրել նաեւ այն, որ 2016 թվականի ապրիլի 6-ին Սերժ Սարգսյանը հենց Բեռլինում արեց քառօրյա պատերազմին առնչվող թերեւս ամենաառանցքային հայտարարությունները՝ կապված «հզոր հովանավոր չունենալու», ասել է թե՝ պարկեշտ ու պարտաճանաչ դաշնակից Ռուսաստան չունենալու, 80-ականների սպառազինության եւ այլնի հետ, որոնք հնչեցին հենց Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում եւ ըստ էության՝ կարող են համարվել Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի համար շրջադարձային իրադարձության առանցքային արձանագրումներ, որոնք, մեծ հաշվով, թերեւս հանդիսացան Հայաստանի հետագա քաղաքականության, ընդհուպ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ոչ պաշտոնական հիմքը, կամ այլ կերպ ասած՝ Հայաստանի արտաքին քաղաքականության «ռեսթարտը» ուղղակի տրվեց քառօրյա պատերազմից երկու օր անց Գերմանիայում, Մերկելի կողքին: Ահա այդ իմաստով՝ չորրորդ անընդմեջ ժամկետի առումով Սարգսյանի շնորհավորանքը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ստանում է համալիր խորհրդանշականություն, եւ ոչ միայն զուտ վարչապետի խնդրի համատեքստում, այլ ըստ էության՝ Հայաստանի «չորրորդ հանրապետության»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video) ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am