Մոսկվայում և Մոսկվայի մարզում Ռուսաստանի տարբեր գերատեսչությունների իրավապահ ուժերի համատեղ հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են «Իսլամական պետության» ավելի քան 60 կողմնակիցներ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Գերատեսչությունը կադրեր է հրապարակել մեղադրյալներին ձերբակալելու օպերատիվ նկարահանումից, որը տեղի է ունեցել Ռուսաստանի մայրաքաղաքում և Մոսկվայի շրջանի 17 հասցեներում։
Ձերբակալվածները զբաղվել են Կենտրոնական Ասիայից Ռուսաստան ժամանած անօրինական ներգաղթյալների հարցերով, կազմակերպել են նրանց անօրինական ներգաղթը Սիրիա և Իրաք, որտեղ նրանց հաճախորդներն ընդգրկվել են ահաբեկչական խմբավորումների շարքեր (մասնավորապես՝ ԻՊ, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք երկրներում)։
Ինչպես նշել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, հատուկ գործողության շրջանակում գտել են երեք լաբորատորիա, որտեղ չարագործները կեղծ փաստաթղթեր են պատրաստել։ Գտել են գրասենյակային տեխնիկա, սարքավորումներ, բնակության վայր ժամանելու համար ավելի քան 200 գրանցման թերթիկ, նույնքան միգրացիոն քարտ, բժշկական 50 տեղեկանք, Միջին Ասիայի հանրապետությունների քաղաքացիների նույնքան անձնագիր, 40 բանկային քարտ և այլ կեղծ փաստաթղթեր։
Օպերատիվ նկարահանման կադրերում երևում է, որ գտնված կեղծ փաստաթղթերի շարքում կա հայկական անձնագիր, ընդ որում` ոչ թե հին նմուշի, այլ համեմատաբար վերջերս ներմուծված կենսաչափական։ Չի երևում, թե ում տվյալներով է լրացվել փաստաթուղթը։
Աղբյուրը՝ armeniasputnik.am
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը