Ռուսական բուհերում ատոմային էներգետիկայի ոլորտում բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող Հայաստանի դիմորդների ու շրջանավարտների շրջանում ընտրություն կանցկացվի մարտի 21-23-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ռոսատոմ» ընկերությունից, բակալավրիատի, միջին մասնագիտական և մագիստրատուրայի ուղղություններով դիմորդների հետ հարցազրույցները կկայանան մարտի 21-22-ին «Կրթություն-XXI դար» միջազգային ցուցահանդեսի շրջանակում, որի պաշտոնական բացումը կկայանա մարտի 21-ին` ժամը 10:00-ին, Կառավարության տանը` Մելիք Ադամյան, 1 հասցեում:
Ատոմային էներգետիկայի ուղղությամբ ռուսական բուհերում անվճար կրթություն ստանալու հնարավորություն ամեն տարի տրվում է այն երկրների քաղաքացիներին, որտեղ «Ռոսատոմը» ակտիվ գործունեություն է ծավալում, հետևաբար, բարձր որակավորված մասնագետների կարիք կարող է ունենալ:
Նշված քվոտայով ռուսական բուհերի ուսանող դառնալու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ կայքում, լրացնել հայտ, տրամադրել ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր ու նշել ցանկալի կրթական հաստատությունը «Ռուսատոմի» կողմից ներկայացված ցանկից: Դիմորդն ըստ առաջնահերթության կարող է նշել մինչ վեց բուհ:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը