Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննիչ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ մարտի 14-ին, Երևանում տեղի ունեցած դանակահարությունների փաստով։
Ժամը 03։30-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Արմեն Պապյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի Սախարովի փողոցի բնակիչ, 34-ամյա Գեղամ Կարապետյանը և Երևան քաղաքի Ա. Ավետիսյան փողոցի բնակիչ, 34-ամյա Արմեն Բոչուկյանը։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին հաղորդում տալու։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են, որ նշված անձինք դանակահարվել են Հանրապետության փողոցում։
Ձեռնարկվում են անրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը