Թեժ պայքար հանուն Հրազդանի

«Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի մարտի 7-ին կայացած   նիստում քննարկվել են ս.թ. ապրիլի 17-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններին վերաբերող հարցեր: Կառավարման խորհուրդը միաձայն որոշում է կայացրել մասնակցել Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններին՝ քաղաքապետի թեկնածու առաջադրելով ՀՎԿ կառավարման խորհրդի անդամ և կուսակցության Կոտայքի մարզի համակարգող նախագահ Արթուր Միսակյանին: Արթուր Միսակյանը իր ընտրվելու հավանականությունը շատ բարձր է գնահատում: Այդ մասին նա նշեց Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում: «Ես լրջագույն հաջողություններ եմ արձանագրել իմ անձնական շփումների ընթացքում: Հրազդանում հազարավոր մարդկանց հետ ամեն օր զրուցում եմ և հաշվի առնելով իմ անցած ճանապարհը, իմ ռեսուրսները, իմ փորձն ու գիտելիքները վստահում եմ իմ ուժերին: Համադրելով թվարկածս հատկանիշները`եզրահանգել եմ, որ հաղթելու ռեալ հնարավորություն ունեմ և գնալու եմ իմ հաղթանակի հետևից »,-ընդգծեց Արթուր Միսակյանը, ով եղել է նաև ՕԵԿ խոսնակը: Նշենք, որ Արթուր Միսակյանը  Հրազդանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 3-րդ թեկնածուն է, առաջադրվելու մասին հայտարարել էր նաեւ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը: Հարցին, թե՞ դժվար չի լինի պայքարը նախկին քաղաքապետի (Սասուն Միքայելյան) և գործող քաղաքապետի(Արամ Դանիելյան) հետ Միսակյանը արձագանքեց . «Օրինաչափ է ամեն բան: Ես կպայքարեմ հաղթելու համար: Շուտով կհրապարակվի նաև իմ կարգախոսը: Հրազդանում կան բազմաթիվ խնդիրներ և ես տիրապետում եմ այդ խնդիրների լուծման բանաձևերին: Շատ լավ գիտեմ քաղաքապետ դառնալու դեպքում որտեղից եմ սկսելու  և քայլերի մտածված հաջորդականությամբ ինչպիսի արդյունքներ եմ գրանցելու:  Հրազդանցին իր որոշումը կկայացնի քարոզարշավի ընթացքում` ծանոթանալով թեկանծուների առաջ քաշած մոտեցումներին և բոլորի անցած ճանապարհն: Մնացածը պարզ կդառնա շատ շուտով»,-եզրափակեց Արթուր Միսակյանը: Աստղիկ Ավագյան

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am