«Մարիաննա» ընկերության սեփականատիրոջ 26-ամյա որդին մեղայականով ներկայացել է/տեսաշար,տեսանյութ/

Երեկ՝ մարտի 13-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Ժորա Վարդանյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս երեկ՝ մարտի 13-ին, մեղայականով ներկայացել է քննչական վարչություն և հայտնել, որ մարտի 10-ին իր վարած Mercedes G 63 մակնիշի 999 DO 99 համարանիշի ավտոմեքենայով Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ կենտրոնական բանկի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, 75-ամյա Մարիա Գրիգորյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Երևանի 1-03 շտապօգնության բժշկական կենտրոն ահազանգել է Ժ. Վարդանյանը և մինչ շտապօգնության ժամանումը, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն ժամանած բժիշկները, երբ հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը մահացել է, նա հեռացել է դեպքի վայրից։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կան նաև ականատես վկաներ, ինչպես նաև, ըստ տեղեկությունների, դեպքի վայրի հարևանությամբ տեղադրված տեսախցիկների նկարահանած կադրեր, որ նա եղել է դեպքի վայրում, սակայն իմանալով, որ վրաերթի ենթարկվածը մահացել է, հոգեբանական ճնշման տակ չի համարձակվել մոտենալ դեպքի վայր ժամանած իրավապահներին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ժ. Վարդանյանը նախկինում դատապարտված չի եղել և ակտիվ մասնակցություն է ունեցել մեծ թվով բարեգործական միջոցառումների՝ կատարելով բազմաթիվ բարեգործություններ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի որոշմամբ ձերբակալվել էր Երևան քաղաքի 4-րդ գյուղի Հաղթանակ 6-րդ փողոցի 19 տան բնակիչ, 42-ամյա Լևոն Արեստակեսյանը: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինս ներկայացել էր Ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ մարտի 10-ին Վազգեն Սարգսյան փողոցում ինքն էր Mercedes G63 մակնիշի 999 DO 99 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկել հետիոտնին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լ. Արեստակեսյանը տեղափոխվել էր Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր: Ֆոտոլրագրողը հայտնլ էր նաև, որ ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, պարզել էին, որ ավտոմեքենայում հայտնաբերված «Մակարով» տեսակի ատրճանակը հաշվառված է 26-ամյա Ժորա Վարդանյանի անվամբ, ով կաթնամթերքի «Մարիաննա» ընկերության սեփականատեր Տիգրան Վարդանյանի տղան է և դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան, ավտոմեքենան էլ հաշվառված է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի հաշվեկշռում: Ոստիկաններն ու քննիչները ունեին կասկածներ, որ իրական վարորդը ներկայացած Լ. Արեստակեսյանը չի եղել: Նա պարզապես իր վրա էր վերցրել կատարվածի պատասխանատվությունը: Այդ վարկածը ոստիկանության և քննչական բաժնի կողմից ճշտվում էր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 29 անգամ
Լրահոս
8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am