Հետախուզման մեջ գտնվող կինը բողոքի ակցիա է կազմակերպում իրենց շենքի բակում/տեսաշար/

Երեկ՝ մարտի 13-ին, վաղ առավոտվանից SHAMSHYAN.com-ը մի քանի ահազանգեր էր ստանում Նուբարաշեն վարչական շրջանից, և ահազանգողները հայտնում էին, որ Նուբարաշեն 11-րդ փողոցի 12 շենքի բակում լարված իրավիճակ է ստեղծվել։ SHAMSHYAN.com-ի թղթակիցը, մեկնելով նշված հասցե, ականատես եղավ մի իրավիճակի, որը չէիր անվանի այնքան էլ լարված ու պայթյունավտանգ։ Շենքի բնակիչներից մի քանի հոգի բողոքում էին, որ թաղապետարանը շենքի դիմաց մինչև օրս հանդիսությունների սրահ ծառայող շինությունը քանդի և փոխարենը կառուցի խաղահրապարակ և հանգստյան գոտի։ Նրանք SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Դիմել ենք վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանին, որպեսզի շինությունը քանդվի, սակայն պարզվել է, որ այդ տարածքը պատկանում է Երևանի քաղաքապետարանին, և վարչական շրջանը ոչ մի լիազորություններ չունի այն քանդելու, սեփականաշնորհելու համար»։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շինությունը Երևանի քաղաքապետարանը պետք է կապիտալ վերանորոգի և այնտեղ Նուբարաշեն վարչական շրջանում բնակվող սոցալապես անապահով ընտանիքների համար բարեգործական հիմունքներով՝ անվճար, օրը 1 անգամ տրամադրվելու է սնունդ։ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում էլ մեծ թվով նուբարաշենցիներ ասում էին. «Սա այն դեպքն է, որ պետք է ողջունենք Երևանի քաղաքապետարանի ու Նուբարաշեն վարչական շրջանի պատասխանատուների քայլը։ Գաղտնիք չէ, որ Նուբարաշենում էլ կան բազմաթիվ սոցիալապես անապահով ընտանիքներ, ովքեր նույնիսկ 100 դրամ չունեն, որ հաց գնեն։ Ու հիմա մարդիկ բարեգործներ են ճարել, որոնց շնորհիվ օրը 1 անգամ գոնե այդ մարդիկ բարձր որակի տաք սնունդ են ստանալու, ու հիմա մի Գոհար փորձում է դիվիդենդներ շահելով՝ այս բարի գործը խափանի։ Հետաքրքիր է, երբ այդ նույն շինությունում վիճաբանություններ էին լինում, ինչո՞ւ չէր բարձրաձայնում, ու հիմա փորձում է լավ գործը սևացնել»։ SHAMSHYAN.com-ը խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով հարցում ուղարկեց Երևանի քաղաքեպատարան և Նուբարաշեն վարչական շրջան, որտեղից ստացված պարզաբանումը ներկայացնում ենք ստորև. «Նուբարաշեն 11 փ., 12 շենքի բարեկարգվող բակի ընդհանուր մակերեսը կազմում է 1800 քմ: Բակում առկա շինության ընդհանուր մակերեսը 134 քմ: Այն հանդիսանում է Երևան համայնքի սեփականությունը: Շենքը հիմնանորոգվելու է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և «Առաքելություն Հայաստան» կազմակերպության հետ համատեղ, որի բարեկարգումից հետո այն կծառայի որպես տարեցների ցերեկային կենտրոն: Նուբարաշենաբնակ 150 տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն կընձեռնվի ամեն օր այցելել կենտրոն, որտեղ վերջիններս հնարավորություն կունենան ջերմ մթնոլորտում հանդիպել և շփվել իրենց տարեկիցների հետ /հիմնականում միայնակ/, անցկացնել հետաքրքիր ժամանց, գտնել նոր ընկերներ, դիտել հեռուստացույց: Կկազմակերպվեն տարաբնույթ խաղեր, միջոցառումներ, էքսկուրսիաներ, կգործեն խմբակներ: Կենտրոնը կունենա սոցիալական աշխատող, բուժկետ, որտեղ կենտրոնի շահառուները մշտապես կլինեն բժշկի և բուժքրոջ ուշադրության կենտրոնում: Եվ այս ամենի հետ մեկտեղ շահառուներին կտրամադրվի մեկանգամյա տաք ճաշ՝ պատրաստված հատուկ դիետիկ սննդակարգով: Այն անձինք, ովքեր ի վիճակի չեն լինի այցելել կենտրոն, նրանց սնունդը կառաքվի տուն: Տարեցների ցերեկային կենտրոնը Նուբարաշեն վարչական շրջանի համար կլինի բավականին մեծ ձեռքբերում, քանի որ վերջինիս գործարկմամբ լուծված կլինի ևս մեկ գերխնդիր: Կենտրոնի առաքելությունը կլինի օժանդակել բարենպաստ միջավայրի ձևավորմանը, կբարելավվի տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց հոգեբանական վիճակը, նրանց կյանքի որակը»: Ներկայացնում ենք Երևանի քաղաքապետարանի կողմից հաստատված այն մակետը, թե ինչպիսի տեսք է ունենալու նշված տարածքը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և «Առաքելություն Հայաստան» կազմակերպության կողմից համատեղ իրականացվող այս ծրագրի դեմ բողոքի ակցիայի կազմակերպիչներից Գոհար Կարապետյանը ժամանակին եղել է ինչ-որ քրեական գործով հետախուզման մեջ և նրա վերաբերյալ հարուցված քրեական գործը քննվում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում։ Իսկ Գ. Կարապետյանի մասին էլ նուբարաշենցիները նշում էին. «Նա հայտնի է որպես բողոքական, ու եթե լավ բան էլ անեն, միևնույն է, նա դրա մեջ վատն է տեսնում»։ Ու, իզուր չէ, որ նուբարաշենցիները կես-կատակ կես-լուրջ ասում էին. «Գոհարը, եթե փող է գտնում, թղթի հետ փոխում է, որպեսզի գրելու թեմա ունենա»։ Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am