Արուսիկ Տիգրանյանը հրաժարվում է մեկնաբանել աղմկահարույց ռեպորտաժը/տեսանյութ/

«Լավ երեկոյի» նոր եթերաշրջանի առաջին հաղորդումը մեծ քննարկումների տեղիք տվեց։ «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանի խոսքն առանց մոնտաժի եթեր հեռարձակելուց զատ լայն քննարկման առարկա դարձավ հաղորդման լրագրող Արուս Տիգրանյանի «Արդարության հետքերով» ռեպորտաժը։ Կանանց միջազգային օրվա առթիվ նա գնացել էր Աբովյանի քրեակատարողական հիմնարկ` կալանավայրում գտնվող կանանց մասին ռեպորտաժ պատրաստելու նպատակով։ Ի սկզբանե ուրախ, հումորային ռեպորտաժներ ունենալու նպատակով ստեղծված «Արդարության հետքերով»–ն այս անգամ քննադատվեց։ Լայն քննարկումների առարկա է դարձել հարցը, որ ռեպորտաժը պատրաստվել է ավելի բարձր ռեյթինգ ունենալու համար և անցել է հումորի թույլատրելի սահմանագիծը, հեգնել մարդկանց, քանի որ քրեակատարողական հիմնարկներում տարբեր ճակատագրերով մարդիկ կան, որոնք որոշ առումներով համարվում են խոցելի խումբ։ Tert.am Life–ը փորձեց այս մասին խոսել Արուս Տիգրանյանի հետ։ Վերջինս չցանկացավ մեկնաբանություն տալ թեմայի վերաբերյալ։ Քննադատության թիրախում հայտնվեց նաև Հանրային հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է պետբյուջեից և հատուկ կարգավիճակ ունեցող պետական հիմնարկ է։ Հանրության մի զանգված քննադատում է հեռուստաընկերությանը` ռեպորտաժը եթեր հեռարձակելու համար։ Tert.am Life–ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Հանրային հեռուստաընկերությունից, սակայն ընկերությունը ևս նախընտրեց լռել այս թեմայով։ Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Դավիթ Ծերունյանն ասաց, որ այս պահին մեկնաբանություն չի տալիս։ Նշենք, որ մինչև «Լավ երեկոյի» նոր եթերաշրջանի մեկնարկը Արուս Տիգրանյանը հարցազրույց էր տվել Tert.am Life–ին և, անդրադառնալով ռեպորտաժը զավեշտալի դարձնելու և մարդկանց չվնասելու սահմանին, ասել էր. «Շատ դեպքեր են եղել, երբ ունեցել ենք մի քանի անգամ ավելի ծիծաղելի կամ ռեյթինգային հարցումներ, սակայն եթեր չենք հեռարձակել` հասկանալով, որ այդ մարդու համար կարող է շատ ցավալի լինել։ Մենք չենք վազում մարդկանց խայտառակելու հետևից, կա շատ նուրբ սահման հումորի և «ձեռ առնելու» միջև։ Վստահ եմ, որ այն, ինչ մինչև այսօր եթեր է հեռարձակվել, եղել է հումորի սահմանում։ Ազգային մտածողության տեսանկյունից մենք ունենք ամեն ինչ ծանր տանելու, քննադատելու բնավորություն, ինչի դեմ չես կարող պայքարել, ուղղակի պետք է փորձես մի քիչ թեթև, ուրախ լինել»։

դիտվել է 165 անգամ
Լրահոս
Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am