ՀՀ-ն ու Վրաստանը ուղղակի ստիպված են պահպանել ջերմ հարաբերությունները

Հայկական ժամանակ օրաթերթը գրում է.Մարտի 2-ին պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Վրաստանի վարչապետը հանդիպումներ ունեցավ Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի հետ: Վարչապետների հանդիպումից հետո կառավարության ղեկավարները հանդես եկան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Հանդիպումն, ըստ վարչապետների, անցել էր ջերմ մթնոլորտում, ինչը զարմանալի չէ, հաշվի առնելով հայ-վրացական բարիդրացիական հարաբերություններն ու դրանց խորը արմատները երկու երկրների հասարակություններում: Վարչապետները քննարկել էին երկկողմ հարաբերությունները մասնավորապես տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև մշակույթին և կրթությանը վերաբերող հարցեր: Կարապետյանը հատուկ ուշադրության արժանացրեց երկկողմ հարաբերությունների մեծ ներուժը. «Ուրվագծել ենք՝ ուր ենք շարժվելու և վստահ ենք, որ չնայած շատ բարձր մակարդակի վրա են մեր երկրների հարաբերությունները, մենք այս տարի տնտեսական հարաբերություններում ֆիքսել ենք բավականին մեծ աճ, բայց ներուժը շատ և շատ ավելի մեծ է», - ասաց ՀՀ վարչապետը: Կվիրիկաշվիլին ողջունեց ՀՀ և ԵՄ միջև համակողմանի և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի ստորագրումը: Վարչապետները խոսեցին նաև տարածաշրջանային համագործակցության մասին: Նա նաև պատրաստակամություն հայնտեց այս մակարդակում ևս խորացնել համագործակցությունը ՀՀ-ի հետ. «մենք պատրաստ ենք, որպեսզի բազմակողմանի նախագծերում Վրաստանի հետ Հայաստանն էլ ավելի ակտիվ մասնակցի և մենք համարում ենք, որ այս առումով կարող ենք երկկողմ օգուտ ստանալ՝ ելնելով ազատ առևտրային գոտու և պայմանագրերի ցանցից, որոնք ունեն Վրաստանն ու Հայաստանը», - ասաց Վրաստանի վարչապետը: Հայ-վրացական հարաբերություններն առավել հետաքրքիր են հենց տարածաշրջանային և ինտեգրացիոն գործընթացների համատեքստում: Տարածաշրջանային և ինտեգրացիոն հարթություններում հնարավոր են իրոք հեռանկարային նախագծեր, անգամ հաշվի առնելով այն, որ Հայաստանը խորացնում է համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ, իսկ Վրաստանի հայացքն ուղղված է բացառապես դեպի Եվրոպա: Ընդ որում, դա միակ պարադոքսը չէ: Հայաստանը գտնվում է Ռուսաստանի ուժեղ ազդեցության ներքո, իսկ Վրաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ մեր ռազմավարական դաշնակցի հետ: Թեև Վրաստանի իշխող կուսակցության ծրագրի մեջ առկա է հյուսիսային հարևանի հետ հարաբերությունների կարգավորումը, այն առայժմ ընթանում է շատ դանդաղ: Վրաստանն իր հերթին սերտ համագործակցություն է ծավալում Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնց հետ Հայաստանի հարաբերությունները բացասական մակարդակի վրա են: Ի տարբերություն վրաց-ռուսական հարաբերությունների, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը առհասարակ որևէ դինամիկա չունի: Հայ-թուրքական արձանագրությունների, շատերի կարծիքով ուշացած, չեղարկումը Հայաստանի կողմից նշանավորեց երկու երկրների հարաբերությունների կարգավորման հետաձգումը անորոշ ժամանակով: Տեսանելի ապագայում չի երևում նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, ինչը մեծապես կախված է Արցախյան հարցի կարգավորումից, որի թե՛ խաղաղ, թե՛ ուժային լուծումների հետևանքները բարդ է կանխագուշակել: Այդուհանդերձ հայ-վրացական հարաբերությունները շարունակում են ավանդական դրական միտումը և ջերմությունը: Հարկ է նշել, նախ և առաջ, որ Հայաստանն ու Վրաստանը, սենտիմանտալ պատճառներից զատ, նաև ինչ-որ առումով ստիպված են պահպանել ջերմ հարաբերությունները: Հայ-վրացական փոխհարաբերությունների վատթարացումը Հայաստանին կսպառնա բացարձակ շրջափակմամբ, իսկ Վրաստանին, իր իսկ մտավախությամբ` նոր անջատողականությամբ, ի դեմս Ջավախքի: Երկուսն էլ հնարավոր կարող են դառնալ Վրաստանի վրա Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության անդառնալի ուժեղացման պարագայում: Արդեն այսօր Թուրքիան լայնորեն ինտեգրված է Վրաստանի տնտեսության մեջ, ինչը պարբերաբար դժգոհություն է առաջացնում հասարակության, մասնավորապես ազգայնականների շրջանում: Իսկ 2018 թ.-ից Վրաստանի միակ գազամատակարարն է դառնալու Ադրբեջանը: Ռուսաստանից էներգետիկ անկախության քաղաքականությունը փաստացի վտանգ է ստեղծել Ադրբեջանից կախվածության մեջ հայտնվելու, թեև մի շարք փորձագետներ նշում են, որ վտանգն այլ բանի մեջ է. ադրբեջանական գազը ուղղակի չի բավարարում Վրաստանի պահանջները: Ինչևէ, Վրաստանի «փրկօղակը» դիվերսիֆիկացված էներգետիկայի առումով կարող է հանդիսանալ Իրան – Հայաստան – Վրաստան - Ռուսաստան էներգետիկ համագործակցությունը: Նման հույսեր կան 2015 թ. դեկտեմբերի 23-ից ի վեր, երբ այդ չորս երկրների միջև ստորագրվեց «Էներգետիկ ոլորտում համագործակցության մասին» հուշագիրը: Ցավոք, այդ համագործակցությունը դեռևս սաղմնային փուլում է գտնվում և ռեալպոլիտիկի տեսանկյունից քիչ բան է փոխում:   Նյութն ամբողջությամբ՝«Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 9-ի համարում:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am