ԵԱՀԿ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) նախագահ Գեորգի Ծերեթելին երեկ Ադրբեջանի իշխանությունների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի կրկնապատկման անհրաժեշտությունը:
Ծերեթելին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ անհանգստություն է հայտնել՝ կապված շփման գծում բռնության դեպքերի հետ և հիշեցրել, որ հակամարտությունը ծանր բեռ է քաղաքացիական բնակչության համար:
Նա նաև հաստատել է աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Բաքվում Ծերեթելիի գլխավորած պատվիրակությունը նաև հանդիպումներ է անցկացրել Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օկտայ Ասադովի, ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի և այլ պաշտոնական անձանց հետ:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը