Կառավարությունը լուծարում է հերթական պետական ընկերությունը

ՀՀ կառավարությունը կքննարկի «Արաքս» ՓԲԸ-ն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարելու հարցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 15-ի նիստի օրակարգում: «Արաքս» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 20%-ը մասնակի անհատույց սեփականաշնորհման արդյունքում պատկանում է աշխատավորական կոլեկտիվին, իսկ 80%-ը՝ Հայաստանի Հանրապետությանը: «Արաքս» ՓԲԸ-ի իրավաբանական հասցեն է՝ ք. Երևան, Գարեգին Նժդեհի 37/8: Գործունեության ոլորտը եղել է գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական, նախագծային աշխատանքների կազմակերպումը, սակայն ընկերությունը երկար տարիներ իր հիմնական գործունեությամբ չի զբաղվում: «Արաքս» ՓԲԸ-ի գույքի պահառության համար անշարժ գույքի մի մասը տրված է վարձակալության: Ընկերության գույքի պահառությունը և ընթացիկ պարտավորությունների մարումն իրականացվում է վարձակալությունից ստացված միջոցներով: Ընկերությունն ունի 6 աշխատող: 2017թ. հունիսի 12-ին կայացած «Արաքս» ՓԲԸ-ի բաժնետերերի արտահերթ ժողովում ընկերության 20% ոչ պետական բաժնեմասի սեփականատերերը հրաժարվել են 80% պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասի գնման նախապատվության իրավունքից, որից հետո՝ ընկերությունը ևս հրաժարվել է բաժնետոմսերը ձեռք բերելուց՝ ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով: Այնուհետև ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող 80 տոկոս բաժնետոմսերը 134 մլն 118 հազար դրամ գնահատված արժեքով ներկայացվել է մասնավորեցման՝ դասական աճուրդով, սակայն աճուրդը չի կայացել գնորդ չլինելու պատճառով: Ներկայումս ընկերության վարձակալների թիվը պակասել է, ինչի հետևանքով կրճատվել է նաև ֆինանսական մուտքերը, ինչն անհնարին է դարձնում ընկերության գույքի պահառությունը և ընթացիկ պարտավորությունների մարումը, ինչի արդյունքում ավելանում են ընկերության կրեդիտորական պարտավորությունները:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ Իշխանությունները բացահայտ ռեկետ են անում. Աբովյան Թմրանյութերի գործով ձերբակալված բրիտանացին կարտաքսվի Վրաստանից Վեհափառը Գերմանիայից ժամանած հյուրերի հետ քննարկել է Հայ Եկեղեցու առաքելությունն ու ժառանգությունը Թուրքիան խաղաղության հասնելու համաշխարհային դիվանագիտական կենտրոններից մեկն է. Սիբիհա Վարդանանց փողոցի խաչմերուկում բախվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման Մեքենաներ են բախվել Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Նահատակները կոչվում են վկաներ, իսկ մահը` վկայական մահ, որովհետև մահվամբ վկայում են ճշմարտությունը Եթե Նիկոլը մնաց իշխանությունում, Հայաստանը կորցնելու է ամեն ինչ՝ պատերազմով, թե առանց դրա․ Գասպարյան Հայաստանում այսօր կրթության վրա չկա որևէ շեշտադրում, ընթանում է այդ ոլորտի ֆետիշացում․ Բադալյան Երևանում մասնավոր մանկապարտեզում 6-ամյա տղան մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց Վեդիում քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարծ տղամարդկանց կալանքը երկարաձգվել է 2 ամսով «Ռուբեն Վարդանյանը միլիարդների մեջ լող էր տալիս, բռնել տվեցին, մատաղացու սարքեցին»․ Հակոբկոխյան (video) «Նիկո՛լ, էդ 5 միլիարդը ձեր ջեբե՞րն եք կոխել»․ Շաքարյանց (video) Կադաստրի թուղթն ունեմ, մի շաբաթ առաջ էլ 305 հազար գույքահարկ եմ վճարել, այսօր եկել են, որ քանդեն (video) Վարորդը երկարացրել է ձեռքերն ու իրեն անպարկեշտ բազմաթիվ արտահայտություններ թույլ տվել. ահազանգում է իրավապաշտպանը Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ #ՀԻՄԱ․ «Տականքնե՛ր, Ալիևը մի նախադասությամբ «պայթեցրեց» ձեր դավաճանությունը»․ Շաքարյանց (video) Արա՛, հլը գնա մի տեղ ու ասա՝ Տաշիր Սամվել ու իջևանցի Նիկոլ, տես՝ ինչ կասեն (video) Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am