Սերժ Սարգսյանի աշխատավարձը կիջնի, Կարեն Կարապետյանն էլ կտուժի

Armeniasputnik.am-ը գրում է. Ապրիլին Հայաստանում նախանշված փոխատեղումներին զուգահեռ նախատեսվում են նաև աշխատավարձերի փոփոխություններ։ Sputnik Արմենիան պարզել է, թե այս փոփոխություններից ով ֆինանսապես շահած դուրս կգա և ով կտուժի։ Հայաստանում արդեն մեկնարկած ու դեռ ընթացքի մեջ գտնվող իշխանական փոփոխությունները միայն պաշտոնյաների փոփոխություններով չեն սահմանափակվի։ Ինչպես ասում են, այս խմորը դեռ շատ ջուր կքաշի։ Նորընտիրները պաշտոնները ստանձնելուց հետո կսկսեն իրենց շրջապատել հավատարիմ թիմերով` ընտրություն կատարելով հին ու նոր դեմքերի միջև։ Այնպես որ հանուն աթոռի ու պետական բարձր աշխատավարձի կրկեսն առնվազն երկու ամիս ապահովված է, հատկապես որ հացն էլ ապագա պաշտոնյաներին խոստանում է ԱԺ-ում քննարկման մեջ գտնվող «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքը։ Դրանով պետական մի շարք պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումներ են նախատեսված։ Եթե նպաստների, թոշակների ու նվազագույն աշխատավարձի բարձրացման համար բյուջեում փող չկար, ապա բարձրաստիճան պաշտոնյաների դրույքաչափերի բարձրացման համար գտնվեց։ ՀՀ վարչապետն, օրինակ, մինչև հիմա 1 190 520 դրամ աշխատավարձ էր ստանում, ապրիլից հետո ստանալու է 1 256 660 դրամ, շուրջ 66 000-ով ավելի։ Օրինագծի հեղինակները, թերևս, հաշվի են առել այն հանգամանքը, որ նոր վարչապետի գործն ավելանալու է, լիազորություններն` ընդլայնվելու։ Բայց այս նույն տրամաբանության մեջ չի տեղավորվում ՀՀ նախագահի աշխատավարձի հարցը։ Բանն այն է, որ օրենքում այն անփոփոխ է մնալու` անկախ նախագահի լիազորությունների կրճատումից։ Արմեն Սարգսյանն ապրիլի 17-ից հետո ստանալու է 1 322 800, այնքան, որքան այսօր ստանում է Սերժ Սարգսյանը։ Այսինքն` եթե ԱԺ-ն վարչապետ ընտրի Սերժ Սարգսյանին, նրա աշխատավարձն այդ պաշտոնում ներկայիս աշխատավարձի համեմատ 66140 դրամով ցածր է լինելու։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ Իշխանությունները բացահայտ ռեկետ են անում. Աբովյան Թմրանյութերի գործով ձերբակալված բրիտանացին կարտաքսվի Վրաստանից Վեհափառը Գերմանիայից ժամանած հյուրերի հետ քննարկել է Հայ Եկեղեցու առաքելությունն ու ժառանգությունը Թուրքիան խաղաղության հասնելու համաշխարհային դիվանագիտական կենտրոններից մեկն է. Սիբիհա Վարդանանց փողոցի խաչմերուկում բախվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման Մեքենաներ են բախվել Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Նահատակները կոչվում են վկաներ, իսկ մահը` վկայական մահ, որովհետև մահվամբ վկայում են ճշմարտությունը Եթե Նիկոլը մնաց իշխանությունում, Հայաստանը կորցնելու է ամեն ինչ՝ պատերազմով, թե առանց դրա․ Գասպարյան Հայաստանում այսօր կրթության վրա չկա որևէ շեշտադրում, ընթանում է այդ ոլորտի ֆետիշացում․ Բադալյան Երևանում մասնավոր մանկապարտեզում 6-ամյա տղան մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց Վեդիում քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարծ տղամարդկանց կալանքը երկարաձգվել է 2 ամսով «Ռուբեն Վարդանյանը միլիարդների մեջ լող էր տալիս, բռնել տվեցին, մատաղացու սարքեցին»․ Հակոբկոխյան (video) «Նիկո՛լ, էդ 5 միլիարդը ձեր ջեբե՞րն եք կոխել»․ Շաքարյանց (video) Կադաստրի թուղթն ունեմ, մի շաբաթ առաջ էլ 305 հազար գույքահարկ եմ վճարել, այսօր եկել են, որ քանդեն (video) Վարորդը երկարացրել է ձեռքերն ու իրեն անպարկեշտ բազմաթիվ արտահայտություններ թույլ տվել. ահազանգում է իրավապաշտպանը Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ #ՀԻՄԱ․ «Տականքնե՛ր, Ալիևը մի նախադասությամբ «պայթեցրեց» ձեր դավաճանությունը»․ Շաքարյանց (video) Արա՛, հլը գնա մի տեղ ու ասա՝ Տաշիր Սամվել ու իջևանցի Նիկոլ, տես՝ ինչ կասեն (video) Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am