Գանձասարի ճերմակ առյուծը

Հարգելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ և խոհակիցներ, այսօր հավիտենության ոսկեփրփուր կածանը օծած, կենդանի լեգենդ՝ Լևոն Հայրապետյանի ծննդյան օրն: Հայու այնպիսի տեսակ, որը իր մարդասիրական ու պացեֆիստական ֆետիշիզմով ցնցել է ողջ հողագունդը, կոտրել բոլոր եղկելի կարծրատիպերը և իր սրբավառ էությամբ ջերմացրել բյուր հազարավոր մարդկանց: Այսօրվա իրականության մեջ, այս զազիր հասարակարգում, երբ գրեթե ամեն բան և ամեն ինչ արժեզրկվել են, նիհիլիզացիան դարձել է մարդկային տրամաբանության, անփառունակ հանգրվանը՝ ԼևՈՆ ԲԱՐԵՊԱՇՏԻ շունչը ավելի քան երբեք, մենք զգացել ու դեռ դարեր շարունակ զգալու ենք: Այս տիտանի մասին խոսելով ՝ գիտակից անհատը հասկանում է, թե որքան մեղկ ու ստրկամիտ են այն մարդիկ, որոնք տուրք են տալիս անտարբերության ու չարիքի կեղտոտ իշխանությանը, հանուն շահադիտական նկրտումների՝ քամահրում ազգային անգին գոհարները, և իհարկե առաթուր անում նվիրականն ու գեղեցիկը: Ամեն մի քայլ ամեն մի երանելի ակնթարթ, յուրաքանչյուր կատարած գործ նա ուղղել է Հայաստան և Արցախ աշխարհները համաշխարհային արենաում ճանաչելի դարձնելու և հայի կենարար արվեստը բոլորին ցույց տալու համար: Եվ այսօր չակերտյալ ասված պատկան մարմինները, վերջապես նախագահը, որը իբր մտահոգ էր նրա ճակատագրով, ոչինչ, ոչինչ չեն ասում, միայն մեռյալ լռություն և ձայն բառբառո անապատի: Ես բազմիցս ասել եմ ու հիմա էլ կպնդեմ, եթե անգամ այս իշախանությունները անձնապես որևէ կապ չունեն, ապա անգործությունը և ապատիան մեծագույն հանցանքներ են, որից ծնվում են մյուս եղկելի չարիքները: Դու՛ք պարոնայք լռեցիք, դուք փակեցիք ձեր աչքերն ու ականջները, դուք անտեսեցիք մի տիեզերքի, ում փայլից և տարփանքից հիանում ու արբենում էին բազում այլ ազգեր, սակայն ոչ դու՛ք, որովհետև որպես սարսափի իշխանության ներկայացուցիչներ չէիք կարող ընդունել այն ճշմարտությունը, ինչը հասցեագրված էր ձեզ: ԼևՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ մահացավ պետության անգո դեմքերի անգործության և իհարկե համընդհանուր լռության երեսից: Այո խոսեցին, սակայն շատ կարճ, եթե միայն.....Մեր ազնիվ բարեկամ, դաշնակից, Հայոց պետականության անխոցելի վահան, դու իրականում չես մահացել, դու ապրում ես մեր մեջ, մեր հոգու խորը անկյուններում, և դեռ քո վարակիչ, հայրենասեր տեսակով պետք է կրթվեն ու դաստիարակվեն շատ սերունդներ, ո՛վ Գարեգին Նժդեհի քաջարի հետևորդ: Աշխարհահռչակ ֆիլանտրոպ,մայրերի մայր, ինչպես նաև հայի արյուն ունեցող Մայր Թերեզան ասել է.<< Այս անգութ կյանքում, նրանք, որոնց համար մարդկային կյանքը և հոգին վեր է նյութականից ու մոտ աստվածայինին, այդ մարդիկ արդեն իսկ դրախտում են>>: Բողբոջի՜ր ու ծաղկի՜ր, բուրյան նարդոս, մշտնջենական, լուսապսակ հոգիդ որպես փարոս լույս է ճռագում ու զորավիգ դառնում շատերին.......Ծնունդդ շնորհավոր, ննջի՜ր խաղաղությամբ՝ իմ բաեպաշտ և սեգ լեռ անմահության, մեր շատ պաշտելի ԼևՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ: Հարագանոք իրավաբան, հրապարակախոս ՝ Հայկազ Մակարյան......

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am