Վովա Գասպարյանի «հիտլերիզմը» ճակատագրակա՞ն է լինելու. նրա պահվածքը զայրացրել է վերադասին

«Իրավունք» թերթը գրում է. «Վլադիմիր գասպարյանի «հիտլերիզմը», կարծես, ճակատագրական է լինելու ներկայիս չափից ավելի խրոխտ ոստիկանապետի համար: Մեր տեղեկություններով՝ Վովա Գասպարյանի՝ «ձեռքեր կտրելու» եւ «ոտքեր պոկելու» բառապաշարը ոչ միայն հոգնեցրել, այլեւ զայրացրել է իր վերադասներին: Միաժամանակ, Վովայի ենթակաները, որոնց մեջ կան նրանից ոչ պակաս գեներալներ, այլեւս չեն ցանկանում համակերպվել նորաթուխ «ֆյուրերի» ոչ ադեկվատ պահվածքին: Աճումէ  դժգոհությունը նաեւ ոստիկանության սպայական շրջանում, որտեղ չեն ցանկանում, որ իրենց այս աստիճանի ստորացնեն, հետո էլ այդ «թատրոնը» ցուցադրեն հեռուստատեսությամբ: Բազմաթիվ փորձառու կադրեր կամ հեռացել են համակարգից, կամ էլ պատրաստվում են դա անել օր առաջ, քանի դեռ չեն բախվել իրենց «ֆյուրերի» ֆեոդալական կամայականություններին: Ի դեպ, վերջին կաթիլը դարձան վերջին կադրային փոփոխությունները, որոնց ընթացքում իրենց պաշտոններից հեռացվողները ոստիկանապետից «կադրից դուրս» այնպիսի արտահայտություններ լսեցին, որ էկրանից ֆշշացվող «վհուկները» եւ «երեւույթները» քնքշանքի նման են հնչում: Իրենց շեֆի «սուպերմենությունը» փոխանցվում է նաեւ իր ենթականերից ոմանց, որոնք էլ իրենց հերթին են բերանները բացում իրենց ենթակաների վրա, եւ վերջապես այդ ալիքը հասնում է քաղաքացիների հետ ոստիակնների շփումներին՝ առաջ բերելով մեր համաքաղաքցիների համատարած ու աճող դժգոհությունը: Մի խոսքով, այս անառողջ կծիկը հասել է այն աստիճանի, որ իշխանության միջանցքներում ավելի ու ավելի համառ լուրեր են տարածվում ոստիկանապետի մոտալուտ պաշտոնանկության մասին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am