«Հանուն Հայաստան Պետության» ճակատ նախաձեռնությունը Երեւանում մարտի 16-ին՝ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան տարելիցի կապակցությամբ կազմակերպում է երթ-հանրահավաք: Այն տեղի է ունենալու Ազատության հրապարակում՝ ժամը 18:00-ին:
«2017 թ մարտի 16-ին, ռեժիմի անմարդկային ու հակաօրինական քաղաքականության հետեւանքով զոհվեց ազգի նվիրյալներից, լավագույն քաղաքացիներից մեկը՝ մեր «Հաց բերող» Արթուրը, ով իր բացառիկ սկզբունքայնությամբ ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի պայքարող, նպատակասլաց, խոսքի տեր ու հայրենասեր քաղաքացին։
Մարտի 16-ին հավաքվում ենք հարգելու Արթուրի հիշատակը, հավաքվում են ոգեշնչվենք, ևս մեկ անգամ իմաստավորենք այն պայքարը, որը սկսել էր մեր «Հաց բերողը» ու իրար խոսք տանք, որ Արթուրի և մյուս հայրենակիցների՝ Հայաստանի ազատագրման պայքարը շարունակում ենք»,- ասված է Facebook սոցիալական ցանցում միջոցառման մասին տեղադրված անոնսում։
«Հավաքվելու ենք ու կրկնենք Արթուրի այդքան պարզ, բայց խորք ունեցող հարցադրումը՝ «Ո՞վ, եթե ոչ ես»», - հավելում են երթի կազմակերպիչները:
Նշենք, որ այժմ միջոցառմանը մասնակցելու համար գրանցվել է Facebook-ի են շուրջ 80 օգտատեր, իսկ միջոցառմամբ հետաքրքրված է 132 օգտատեր:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը