Պարզվել է Կոտայքի մարզում հարսանքավորների մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարում եղած վարորդների ու վիրավորների ինքնությունը

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է մարտի 11-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է՝ Range Rover մակնիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Նորագավիթի 10-րդ փողոցի բնակիչ՝ 20-ամյա Էրիկ Խաչատրյանը, Lexus մակնիշի ավտոմեքենան վարել է նույն հասցեի բնակիչ՝ 22-ամյա Վահե Կարապետյանը, իսկ Mercedes մակնիշի ավտոմեքենան՝ Սևան քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Գեղամ Սարգսյանը։ Վթարի հետևանքով Գ. Սարգսյանն ու Range Rover-ի ուղևոր՝ Երևան քաղաքի Արգիշտի փողոցի բնակիչ՝ 18-ամյա Դավիթ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Հրազդանի բժշկական կենտրոն, իսկ ժամեր անց «Էրեբունի» բժշկական կենտրոն է բուժօգնության դիմել Range Rover-ի վարորդ Է. Խաչատրյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդ Վ. Խաչատրյանը աշխատում է «Վ. Խաչատրյան» Ա/Ձ-ում՝ որպես տնօրեն, Mercedes-ի վարորդ Գ. Սարգսյանը՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատական կարգադրիչ, իսկ վիրավոր Դ. Հովհաննիսյանը սովորում է Երևանի գյուղատնտեսական քոլեջի 2-րդ կուրսում։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 11-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, Range Rover մակնիշի 98 ԼՕ 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, այնուհետև անցել հանդիպակաց մյուս երթևեկելի գոտի և բախվել դեպի Սևան ընթացող Mercedes մակնիշի 34 AR 515 համարանիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով Range Rover-ը կողաշրջվել էր, իսկ 2 հոգի՝ 1 հոգի Range Rover-ի միջից, 1-ը՝ Mercedes-ի, տեղափոխվել էին Հրազդանի բժշկական կենտրոն:

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am