Մարինացված վարունգում հայտնաբերվել են սեխի ճանճի թրթուրներ. Մինի-Բասկոնիա ՍՊԸ

Օրեր առաջ համացանցում ակտիվ տարածում էր գտել քաղաքացու կողմից հրապարակված լուսանկարը, որում պատկերված էր «Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգ, որի մեջ հայտնաբերվել էին որդեր: Ընկերությունը նույն օրն ինքնակամ կապ է հաստատել քաղաքացու հետ` փորձելով պարզել մանրամասներ առկա խնդրի վերաբերյալ:Նմուշը հանձնվել է լաբորատոր փորձաքննության, ինչի արդյունքում պարզվել է, որ առկա են սեխի ճանճի թրթուրներ: Փորձաքննության արդյունքները ներկայացվել են հնդկական «Բնազրում Ագրո էքսպորտս» ընկերությանը, որը հանդիսանում է ինչպես «Lutik»-ի, այնպես էլ մի շարք միջազգային ճանաչում ունեցող այլ բրենդերի արտադրող: Ընկերությունից պարզաբանել են, որ Հնդկաստանի Կարանտակ և Տամիլ-Նադու շրջաններում տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին հայտնվում են պտղային ճանճեր, որոնց դեմ ինտենսիվ պայքար է տարվում և քանի որ արտաքին դիտարկմամբ դրանք տեսանելի չեն, մեկ-երկու դեպք արձանագրվել է, երբ տարաների մեջ են հայտնվել թրթուրկիր վարունգներ: Հաշվի առնելով հանգամանքը, որ արտադրող գործարանն ուներ HACCP անվտանգության համակարգ, ինչպես նաև, որ մթերքը ենթարկվել էր լաբորատոր փորձաքննության անվտանգության բոլոր ցուցանիշների նկատմամբ, որի արդյունքում որևէ խախտում չէր հայտնաբերվել, ինչն էլ իր հերթին ապացույց էր, որ մթերքը որևէ կերպ չէր կարող վնասել մարդու առողջությունը, կազմակերպության կողմից որոշում էր կայացվել շարունակել վարունգի իրացումը, քանզի հսկայական խմբաքանակում հնարավոր էր դա լիներ միակ և վերջին դեպքը:Սակայն ընդամենը օրեր անց պարզ դարձավ, որ նույն խմբաքանակում ևս մեկ դեպք է արձանագրվել և, չնայած այն հանգամանքին, որ կազմակերպությունը պատրաստակամ է փոխհատուցելու այն տհաճության դիմաց, որը կարող էր առաջանալ քաղաքացու մոտ, այդուհանդերձ որոշում է կայացվել իրացման ցանցից դուրս բերել հոկտեմբեր ամսվա ողջ խմբաքանակը` անկախ այն հանգամանքից, որ վերջիններս անվտանգ են, քանզի ընկերության համար կարևոր է առաջնային սպառողի վստահությունն ու անվտանգության և որակի երաշխիքը, իսկ այդ խմբաքանակի հանդեպ չկա վստահություն, որ նման դեպք այլևս չի կրկնվի:Միաժամանակ տեղեկացնենք, որ հետկանչի գործընթացը շարունակական պրոցես է: Մայրաքաղաքի, ինչպես նաև մարզերի խոշոր իրացման ցանցերից արդեն իսկ դուրս է բերվել նշյալ խմբաքանակը, այդուհանդերձ կան իրացման կետեր, որոնք ապրանք ձեռք են բերում խոշոր իրացման կետերից և շուկաներից, որոնց մասին կազմակերպությունը չունի տեղեկատվություն:Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին իրացման որևէ կետում «Lutik» ապրանքանիշի հոկտեմբեր ամսվա արտադրության մարինացված վարունգի խմբաքանակ նկատելու դեպքում տեղեկացնել կազմակերպությանը` զանգահարելով +37491 15 04 05 հեռախոսահամարով: Անկախ այն հանգամանքից, որ մթերքը վտանգավոր չէ առողջության համար` նույն հեռախոսահամարով կարող են զանգահարել նաև այն քաղաքացիները, ովքեր արդեն իսկ ձեռք են բերել մթերքը, բայց չեն ցանկանում օգտագործել և ցանկանում են իրականացնել հետվերադարձ: Մինի-Բասկոնիա ՍՊԸ

դիտվել է 135 անգամ
Լրահոս
Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am