Ամերիկյան «Washington Post» թերթը գլխավոր նյութով անդրադարձել է Թուրքիային և Էրդողանի ռեժիմին։ Թերթը հիշեցնում է, որ 23 թուրք լրագրողներ «Twitter»-ում կատարած հրապարակումների պատճառով մեղադրվել են ահաբեկչական խմբավորման անդամներ լինելու մեջ և դատապարտվել 2-7 տարվա ազատազրկման։
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության ներքո մեկ tweet-ը վերածվում է հանցանքի, իսկ խնդրահարույց ժողովրդավարությունը՝ բռնապետության։ Երկիրը, որ դանդաղ, բայց հաստատակամորեն դառնում էր լուսավորյալ չափավորության օրինակ, Էրդողանի կողմից վերածվում է համատարած մռայլ բանտի»,-գրում է թերթը։
Աղբյուրը հիշեցնում է, որ 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Էրդողանն իսկական ճնշումների արշավ սկսեց մամուլում, կառավարությունում, ակադեմիական աշխարհում և անվտանգության ոլորտում թշնամիներ ընկալվող անձանց դեմ։ Դրա հետևանքով 60․000 մարդ ազատազրկվեց, ևս 150․000-ը զրկվեց աշխատանքից։
Թերթը նկատում է, որ Էրդողանի գլխավոր նպատակն ԱՄՆ-ում բնակվող Ֆեթհուլլահ Գյուլենն է, ով, սակայն, չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները։
«Թուրքիայում ընթացող դատավարությունները ցույց են տալիս, թե որքան է հեռացել այս երկիրը արևմտյան ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից և իրավունքի գերակայության սկզբունքից։ Էրդողանի բռնապետությունը պետք է կոչվի իր անունով։ Որքան էլ որ նա փակի իր ականջները, ԱՄՆ-ն և մյուս երկրները պետք է լսելի դարձնեն իրենց բողոքը»,-գրում է «Washington Post»-ը։
Աղբյուրը՝ ermenihaber.am
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը