«Աննախադեպ» որակումը, մեղմ ասած, տեղին չէ

«Աննախադեպ», «պատմական այց ԱՄՆ»։ Արդեն մի քանի օր է՝ ինչ այսպես են բնութագրում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության այցը Վաշինգտոն։ Տարբեր խողովակներով այս օրերին ներկայացվում էր, թե հայ- ամերիկյան հարաբերությունների պատմության մեջ նման ձեւաչափով բարձրաստիճան խորհրդարանական պատվիրակության այցն աննախադեպ է։ Անգամ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը նշել էր. «Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամն է նման պատվիրակություն ժամանում Վաշինգտոն՝ սկսելու խորհրդարանական դիվանագիտության մի նոր փուլ մեր երկրների պատմության մեջ»: Բայց արի ու տես, որ իրականությունը բոլորովին այլ է, եւ հերթական անգամ ականատեսն ենք լինում, թե ինչպես են մի խումբ անձինք իշխանությունից եւ ոչ միայն իշխանական ճամբարից պարզապես խեղաթյուրում պատմությունը։ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից ի վեր խորհրդարանական պատվիրակությունները բազմիցս այցելել են ԱՍՆ, այնպես որ, այստեղ «աննախադեպ» որակումը, մեղմ ասած, տեղին չէ։ Դեռեւս 1993 թվականին ամերիկյան կողմի հրավերով ՀՀ գերագույն խորհրդի պատգամավորներից կազմված մի խումբ է մեկնել Վաշինգտոն։ Պատվիրակության կազմում եղել են Հրանուշ Հակոբյանը, Նադիր Սահակյանը, Էդիկ Յարալյանը, Հովհաննես Մատինյանը, Վաչագան Հարոյանը, Ավետ Գրիգորյանը, իսկ պատվիրակության ղեկավարն էլ Բագրատ Ասատրյանն է եղել։ Ընդ որում, պատվիրակության անդամները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Կոնգրեսում, Պետական դեպարտամենտում, գործադիր այլ դեպարտամենտներում։ Նախկին պատգամավոր Ավետ Գրիգորյանը, որն այդ ժամանակ պատվիրակության կազմում է եղել, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսելով իրենց այցի մասին՝ ընդգծեց, որ իրենց այցն էլ առաջինը չի եղել, դրանից առաջ եւ հետո եւս այցեր եղել են։ «Դա կեղծարարություն է։ Մեր նորագույն պատմությունը հերթական անգամ կեղծում են։ Մեզանից առաջ եղել է կրկին այց, հանդիպումներ։ Ոչ մի տարբերություն չկա մեր այցի եւ իրենց այցի միջեւ»,- նշեց նա։ Սակայն Գերագույն խորհրդի պատգամավորների այս այցն առաջինը չի եղել։ 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին պատգամավորների բազմակուսակցական պատվիրակության այց է եղել եւ կրկին ամերիկյան կողմի հրավերով։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատվիրակության կազմում են եղել Կիմ Բալայանը, Շավարշ Քոչարյանը, Վարդան Զուռնաչյանը եւ այլք։ Նրանք եւս բազմաթիվ հանդիպումներ են ունեցել ԱՄՆ կոնգրեսում, պետական եւ ոչ պետական այլ կազմակերպությունների, հայ համայնքի եւ ավանդական կուսակցությունների հետ։ Մեկ այլ նման այց էլ եղել է 1996 թվականին՝ կրկին մեծ խմբով, այն էլ ընդդիմադիրների ներկայությամբ։ Այս անգամ էլ խմբի կազմում են եղել Արշակ Սադոյանը, Արտաշես Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանն ու Աղասի Արշակյանը։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am