Վանո Սիրադեղյանի նկատմամբ ինչո՞ւ պաշտպանական միջոցներ չձեռնարկեց Լեւոն Տեր-Պետրոսյանը

Հայկական ժամանակ օրաթերթը գրում է .Օրերս վախճանվեց հայ իրավագիտության լավագույն ներկայացուցիչներից մեկս՝ բազմամյա իրավաբան Ռազմիկ Սարիբեկի Թովմասյանը, այն անձնավորությունը, որին վիճակված էր վարել Վանո Սիրադեղյանի դատաքննությունը։ Մեր զրույցները դատավոր Ռազմիկ Թովմասյանի հետ եղել են հետեւյալը՝ նրան հետաքրքրում էր՝ իսկ ո՞ւմ է ուրախացնում Սիրադեղյանի դատվելը։ Ես նրան պատմեցի, թե ինչպիսի խրախճանք էր տիրում այն անձանց մոտ, ովքեր Սիրադեղյանի նկատմամբ թշնամական տրամադրություն ունեին։ Ասացի՝ ես գիտեմ ժամանակին այդ կեղտոտ, անվտանգությունից առաքված կամպանիան, եւ այն անձինք, որոնց մի մասը հետագայում այս իշխանությունից պաշտոններ ստացավ, դեսպաններ գնացին, իսկ մյուսները ապրելու միջոցներ ստացան եւ մնացին։ Թովմասյանին չափազանց հետաքրքրում էր մեկ այլ հարց՝ Վանո Սիրադեղյանի նկատմամբ ինչո՞ւ պաշտպանական միջոցներ չձեռնարկեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, ի՞նչն էր մղում նրան այդքան անտարբեր, ձկան լռությամբ դիմավորել այդ ողբերգությունը, որ կատարվում էր Սիրադեղյանի նկատմամբ։ Ես ասացի՝ զգուշությունն էր երեւի, զգոն էր մնում, չէր ուզում խառնվել։ Ռազմիկն ասաց՝ ոչ, նա լավ գիտեր, թե ինչ էր սպասվում Սիրադեղյանին, բայց անտարբեր գտնվեց։ Այս զրույցը մինչեւ իր մահվան օրը մեր մեջ տեղի է ունեցել եւ միշտ Ռազմիկ Թովմասյանը հայտնել է մի բան՝ Հայաստանի երրորդ հանրապետությունը Վանո Սիրադեղյանից մեծ հայրենասեր, գրող եւ հայ մարդ չի տվել։ Բայց հաճախ Աղվան Հովսեփյանի մասին խոսելիս ասում էր՝ դե նա Ղարաբաղում կատարելագործված տղա է, այնտեղ է մշակվել, դրա համար իզուր չէր, որ Քոչարյանը նրան բերեց իր հետ։ Ես ասացի՝ ի՜նչ դժբախտ է Վանոն եւ ապա հիշեցի ժողովրդական մի խոսք՝ եզն ընկավ, դանակավորները շատացան։ Ռազմիկը ծիծաղելով ասաց, տխուր ծիծաղ էր դա. «Ոչինչ, կգա օրը, որ այդ դանակավորները կդանակահարեն իրար»։ Այսքանը խոսել ենք մենք, շատ հարցեր կան, որոնց դեռ կարող էինք հետագայում անդրադառնալ, իրավիճակները այսպիսին են եղել այդ դատավարության ընթացքում։ Այս ամենը ես կարող էի չհրապարակել, եթե ողջ լիներ Ռազմիկ Թովմասյանը, որովհետեւ անպայման նրան քարշ կտային, կչարչարեին, կլլկեին նույնիսկ, դրա համար ես ցավով ուշացումով եմ արձանագրում այս երեւույթը։   Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am